Հոլիվուդյան հայտնի դերասանը վերածվել է հայ գանգստերի
Հոլիվուդյան դերասան Ադամ Չեկմանը նկարահանվում է ամերիկացի ռեժիսոր Նիկոլաս Ջարեկի նոր «Երազանքների քաղաք» («Dreamland») ֆիլմում, որում կմարմնավորի հայ գանգստերի կերպարը։ Ջարեկի սցենարը պատմում է թմրամիջոցների միջազգային ճգնաժամի մասին երեք խաչվող պատմություններ։
«Չեկմանի կերպարն Արմեն անունով երիտասարդ տղամարդ է՝ թրիլերի գլխավոր հերոսներից մեկի՝ ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության գաղտնի գործակալի զինակիցը»,- գրում է ամերիկյան Deadline.com-ը։
Ըստ սյուժեի՝ թմրամիջոցներ վաճառողը ֆենտանիլի մաքսանենգության օպերացիա է կազմակերպում Կանադայի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Ճարտարապետը, ով ապաքինվում է օքսիկոնտինի կախվածությունից, պարզում է որդու՝ թմրամիջոցներից կախվածության վերաբերյալ ճշմարտությունը։ Համալսարանի պրոֆեսորն անսպասելի տեղեկատվություն է ստանում իր գործատուի՝ պետական մասնակցությամբ դեղագործական ընկերության մասին։ Այն շուկա է հանում նոր, «կապվածություն չառաջացնող» ցավազրկող պրեպարատ։
Չեկմանի հետ ֆիլմում խաղում են Հոլիվուդի աստղեր Լիլի-Ռոուզ Դեփը. Միշել Ռոդրիգեսը («Ավատար»), Գերի Օլդմանը («Հինգերորդ տարր»), Գրեգ Կիները («Քենեդիների կլան»), Էվանջելինա Լիլին («Վրիժառուները. եզրափակիչ»), Արմի Համերը («Միայնակ ռենջերը») եւ գերմանացի դերասանուհի Վերոնիկա Ֆերեսը։
Ադամ Չեկմանը կանադացի դերասան է, ով հասցրել է խաղալ հայտնի ամերիկյան սերիալներում՝ «Ինչպես ես հանդիպեցի ձեր մայրկին», «Մենթալիստ» եւ «Վաղվա լեգենդները»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին