Մեծ Բրիտանիայում փորձարկում են ինքնավար ավտոբուսը
Մեծ Բրիտանիայում փորձարկում են ինքնավար ավտոբուսը: Ինչպես նշված է արտադրողի մամուլի հաղորդագրության մեջ, Alexander Dennis Limited ընկերության՝ հսկողության CAVstar համակարգով համալրված առաջին մեքենաները ցուցադրվել են երեկ Մանչեսթերում, հաղորդում է N+1-ը:
Բրիտանական Alexander Dennis ընկերության Enviro200 «անօդաչու» ավտոբուսի փորձարկումը սկսվել էր Մանչեսթերի դեպոներից մեկում: 11.5 մ երկարությամբ մեքենան նախատեսված է 43 ուղեւորների համար: Այն համալրված է Fusion Processing ընկերության կողմից թողարկվող հսկողության CAVstar համակարգով, որը ներառում է տեսախցիկներ, ռադար, լիդար, ուլտրաձայնային սարքավորում եւ արբանյակային նավիգացիա: Այն թույլ է տալիս ավտոբուսին ճանաչել այլ օբյեկտները եւ խուսափել դրանցից, ինչպես նաեւ կառուցել օպտիմալ երթուղին: CAVstar-ն արդեն հաջողությամբ փորձարկել են երկրում խոշորագույն «անօդաչու» ավտոմեքենաների շրջանում 2017 թվականին Գրինվիչում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին