Վլադիմիր Պուտինը հայտնել է, թե ինչից է սկսել կարիերան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի եզրափակչի մասնակիցների հետ հանդիպմանը հիշել է, որ իր կարիերան սկսել է կրտսեր տեսուչի (օպերլիազոր) պաշտոնում:
«Դուք սկսել եք որպես տեսո՞ւչ Տյումենում: Ես սկսել եմ կրտսեր տեսուչի պաշտոնում», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը մրցույթի հաղթող, ՌԴ ՆԳՆ Տյումենի գծով վարչության ղեկավար Պյոտր Վագինին:
Նախագահը ճշտել է, թե ինչն է վերջինիս համար ամենից բարդ եղել մրցույթում: Վագինը պատասխանել է, որ ամենաբարդն իր համար ընդհանուր որոշում փնտրելն ու պայմանավորվելն է եղել:
«Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթը «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» բաց հարթակի նախագծերից է: Մրցույթի հիմնական նպատակն է բացահայտել, զարգացնել և աջակցել երկրի հեռանկարային ղեկավարներին, որոնք տիրապետում են հզոր կառավարչական ունակությունների:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին