ԵՄ-ն ԱՄՆ-ին մեղադրում է եսասիրության մեջ
Թեեւ առեւտրի նկտամամբ Վաշինգտոնի «եսասեր» մոտեցումն անկայուն է, դեռ վաղ է խոսել այն մասին, որ ԵՄ-ԱՄՆ բանակցությունները ձախողման են դատապարտված: Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատայնենը, հաղորդում է Reuters-ը:
Թրամփի վարչակազմը կոշտ սակագներ է սահմանել պողպատի եւ ալյումինի ներկրման համար եւ Չինաստանի հետ առեւտրային պատերազմ սկսել՝ փորձելով շտկել անբարենպաստ պայմանները, որոնք տարեկան ավելի քան կես տրիլիոն դոլարով նպաստում են ԱՄՆ-ի առեւտրային հավասարակշռության դեֆիցիտին:
Եվրահանձնաժողոըվ, որը առեւտրային համաձայնագրերի մասին բանակցում է ԵՄ-ի անունից, անցած տարվա հուլիսից բանակցություններ է վարում ԱՄՆ իշխանությունների հետ՝ ձգտելով առեւտրային գործարք կնքել:
Ներկայումս ԵՄ երկրների կառավարությունները քննարկում են Հանձնաժողովի բանակցային մանդատի մանրամասները, իսկ Վաշինգտոնը ստիպված կլինի մինչեւ մայիսի կեսերը որոշել ` ներդնել արդյոք եվրոպական ավտոմեքենաների ներմուծման համար մաքսատուրքեր:
«Դեռ վաղ է ասել, որ մեր առեւտրային քննարկումները դատապարտված են ձախողման», - հերթական ճեպազրույցում ասել է Կատանյեն : «Մի քանի մակարդակով քննարկումներ են ընթանում եւ մենք, ի վերջո, կարող ենք որոշակի պայմանագրեր կնքել ԱՄՆ-ի հետ, սակայն եկեք չխորանանք այդ հարցում», - ասել է նա, հավելելով, որ գործարքը երկու կողմերից էլ բարի կամքի դրսեւորում եւ քաղաքական կապիտալ կպահանջի:
Պատասխանելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխման մասին հարցին `նա նշել է, որ դա խնդրահարույց է: «Ճապոնիան, Չինաստանը եւ ԵՄ-ն պատրաստ են բարեփոխել ԱՀԿ-ն, ԱՄՆ-ն շահագրգռված չէ դրանում, բայց պատրաստ է համագործակցությանը», - ասել է նա:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին