Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար հանրապետության առաջին տիկինը իր կինն է. Փաշինյան
Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար հանրապետության առաջին տիկինը իր կինն է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 19–ին, այսպես արձագանքեց լրագրողի հարցին, թե ի վերջո, ո՞վ է Հայաստանի առաջին տիկինը՝ վարչապետի՞ կինը, թե՞ նախագահի։
«Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե դրանք ինչ քննարկումներ են, Հանրապետության առաջին տիկնոջ, Հանրապետության առաջին տղամարդու: Մի ժամանակ էլ կար քննարկում Հայաստանում միակ տղամարդու մասին: Դրանից պրծանք, հիմա էլ Հանրապետության միակ կնոջ քննարկո՞ւմ ենք մտել: Սա ի՞նչ թեմա է։ Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար հանրապետության առաջին տիկինը իր կինն է, եւ յուրաքանչյուր հայաստանցու համար հանրապետության առաջին պարոնն իր ամուսինն է։ Բոլոր նրանց համար, որոնք դեռ չեն գտել իրենց առաջին տիկիններին ու առաջին պարոններին, ես մաղթում եմ երջանիկ ընտանիքներ ձեւավորել»,– ասաց Փաշինյանը:


















































Ինչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ Փաշինյան
Գերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. Փաշինյան
Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. Փաշինյան
Ինչին է անհամբեր սպասում Նիկոլ Փաշինյանը
Գետնին գցված դրոշը, պոկված կախիչը եւ գլոբալ ձախողումը. ո՞րն է ավելի վատ
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին