Ինձ թվում էր՝ այդ խնդիրը պետք է լուծված լիներ, բայց փաստորեն սխալվել եմ. Փաշինյանը՝ Գյումրու փողոցների մասին
Խնդիրները, որոնք չափելի չեն, անլուծելի են։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Գյումրիում երկրաշարժից հետո տնակների հարցի լուծման մասին։
«Այսօր մենք չգիտենք, թե քանի մարդու նկատմամբ ունենք պարտավորություն։ Երբ ես գնում եմ գյուղեր, ասում են՝ լավ կլինի՝ այդ ճանապարհը սարքենք։ Երբ մենք ունենք նախագիծ, նախահաշիվ, այսինքն՝ գիտենք, թե ինչքան է պետք այդ խնդիրը լուծելու համար, դա ուրիշ իրավիճակ է, բայց երբ ունենք հիփոթետիկ իրավիճակ, երբ չգիտենք, թե դրա արժեքն ինչքան է, այդ խնդիրը դառնում է տեսականորեն անլուծելի խնդիր։ Մեր խնդիրն է այսօր ազնվության պայմաններում պարզել, թե պետությունը քանի հոգու նկատմամբ պարտավորություն ունի։ Օրինակ, քաղաքացին տուն է ստացել, վաճառել է, նորից գնացել տնակ, մենք պետք է հասկանանք, այդ մարդու նկատմամբ ունե՞նք պարտավորություն, թե ոչ»,–ասաց նա։
Փաշինյանը շեշտեց՝ ամեն ինչ պետք է դարձնել չափելի, որպեսզի կառավարությունը գնահատականն ունենա եւ հաջորդ քայլն անի։
Հարցին՝ Գյումրու փողոցների բարեկարգումը ե՞րբ է սկսվելու, քանի որ խոստում էր տրվել, սակայն առ այսօր դրանք չեն բարեկարգվել, վարչապետը պատասխանեց. «Այն նորությունը, որ դուք ասում եք, շատ զարմանալի նորություն է, քանի որ փողոցների վերանորոգման ծրագիրն իրականացնում է Գյումրու քաղաքապետարանը, ես զրույց եմ ունեցել քաղաքապետի հետ, այսօր կհանձնարարեմ տարածքային կառավարման նախարարին եւ հենց այսօր կզրուցեմ Գյումրու քաղաքապետի հետ՝ հասկանալու համար՝ ինչու է այդպես, քանի որ սա այն դեպքն է, երբ ծրագիրը կա, փողը կա»։
Լրագրողն ի պատասխան արձագանքեց, որ միայն Գյումրու քաղաքապետարանը չէ, քանի որ մրցույթները շահել են տարբեր կազմակերպություններ տարբեր քաղաքներից, ուստի խնդիրը շատ ավելի լայն է, որին Փաշինյանը պատասխանեց, որ դա էլ խնդրի այլ շերտ է. «Ես կզրուցեմ, կհասկանամ, որովհետեւ ինձ թվում էր, թե մեր նախորդ խոսակցությունից հետո այդ խնդիրը պետք է լուծված լիներ, բայց փաստորեն սխալվել եմ»։
Լրագրողներից հետաքրքրվեցին նաեւ՝ քննարկվո՞ւմ է Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի հիմնելու առաջարկը, որին Փաշինյանը պատասխանեց. «Ցանկացած առաջարկ քննարկելի է, սակայն առաջարկի վերաբերյալ պետք չի կարծիք հայտնել առանց դրա պարամետրերը եւ հնարավոր արդյունքները հասկանալու»։
Վարչապետը հրաժարվեց գնահատել այդ առաջարկի իրականացման հնարավորությունները՝ պատճառաբանելով, որ փաստարկների ամբողջ խմբին ծանոթ չէ, սակայն ուրախությամբ շեշտեց այն հանգամանքը, որ, օրինակ, Գյումրիում 2 մլն դոլարի ներդրում է կատարվել եւ ջինսերի արտադրություն է ստեղծվել։


















































Ինչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ Փաշինյան
Գերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. Փաշինյան
Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. Փաշինյան
Ինչին է անհամբեր սպասում Նիկոլ Փաշինյանը
Գետնին գցված դրոշը, պոկված կախիչը եւ գլոբալ ձախողումը. ո՞րն է ավելի վատ
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին