Կոռուպցիայի համար մեղադրվող Պերուի նախկին նախագահն ԱՄՆ-ում ձերբակալվել է հարբեցողության համար
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ձերբակալվել է Պերուի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոն, այս մասին հաղորդում է korrespondent.net-ը։
Ոստիկանության աշխատակիցները Տոլեդոյին ձերբակալել են տեղի ռեստորաններից մեկում։ Հատկանշական է, որ ամերիկացի իրավապահները գիտեին, որ Պերուի նախկին նախագահը հայրենիքում մեղադրվում է կոռուպցիայի համար, սակայն օրենքը թույլ չէր տալիս ձերբակալել նրան դրա համար ԱՄՆ-ում։ Այնուամենայնիվ՝ Տոլեդոն ձերբակալվել է, սակայն ոչ թե կոռուպցիայի, այլ հարբեցողության համար։
Պերուի արտգործնախարարությունն արդեն հաստատել է նախկին նախագահի ձերբակալման լուրը։ Տոլեդոն իր հերթին ձերբակալությունն անվանել է քաղաքական հակառակորդների դավադրության հետևանք։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին