Փաշինյանը պնդում է՝ հաշվեհարդարը «անհամատեղելի բառապաշար է» իր կառավարության նկատմամբ
«Մեր ընդհանուր խնդիրն այն է, որ մենք ունենանք այնպիսի դատարան, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի հայցը, և՛ պայմանական ցանկացած քաղաքացու հայց քննարկվի իսկապես օրինականության, օբյեկտիվության շրջանակներում», - այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որ մեր կառավարությունը և ես անձամբ 100 տոկոսով հավատարիմ եմ այդ քաղաքականությանը, էդտեղ որևէ կասկած խնդրում եմ որևիցե մեկը չունենա», - հավելեց նա:
Ի պատասխան լրագրողի խնդրանքի՝ գնահատական տալ դատարան Հայաստանի երկրորդ նախագահի ներկայացրած հայցադիմումների կապակցությամբ, որոնցում Քոչարյանը պնդում է, որ իր նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում, Փաշինյանը նաև վստահեցրեց․ - «Հաշվեհարդարի հետ կապված՝ ընդհանրապես կարծում եմ, որ դա անհամատեղելի բառապաշար է մի կառավարության նկատմամբ, որը այդպիսին դարձել է սիրո, համերաշխության հեղափոխության միջոցով, որովհետև եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, շատ կարճ, կոնկրետ հաշվեհարդարների և՛ հնարավորություն կար, և՛ ժամանակը կար, և՛ համատեքստը կարող էր լինել»:
«Եվ ես այդ գործի վերաբերյալ չեմ ցանկանա շատ մեկնաբանություններ անել, որպեսզի դա որևէ կերպով չդիտարկվի որպես, էսպես ասած, ուղղորդում որևէ գործընթացի», - ընդգծեց վարչապետը:
Հարցին էլ՝ արդյո՞ք մեկ այլ քրեական գործ էլ կհարուցվի արդեն Մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման առումով, քանի որ երկրորդ նախագահի հետ կապված դատավարությունը սահմանադրական կարգի տապալմանն է վերաբերում, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ - «Էդտեղ նոր քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա, որովհետև էդ քրեական գործը հարուցվել է: Բայց հիմա տեսեք՝ մենք ինչ փաստի հետ գործ ունենք․ մենք գործ ունենք՝ առնվազն էն հայտարարությունների մակարդակով, որ արվել է քննչական մարմինների կողմից, մենք գործ ունենք հետևյալ փաստի հետ՝ որ Մարտի 1-ի պարկուճները փոխվել են: Այսինքն՝ էն պարկուճները, որ հաջորդ օրը քննչական խմբի կողմից հայտնաբերվել են դեպքի վայրում, կրակված են եղել, էդ պարկուճները փոխվել են: Ինչո՞ւ են փոխվել էդ պարկուճները՝ որովհետև էդ պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, ենթադրում եմ՝ այդ թվում սպանությունների կոնկրետ կատարողներին բացահայտելու առումով»:
«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը անցած տարվա դեկտեմբերի 7-ից կալանավորված է:


















































Ինչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ Փաշինյան
Գերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. Փաշինյան
Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. Փաշինյան
Ինչին է անհամբեր սպասում Նիկոլ Փաշինյանը
Գետնին գցված դրոշը, պոկված կախիչը եւ գլոբալ ձախողումը. ո՞րն է ավելի վատ
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին