«Տամոժնի» Գագոն իշխանություններին տվել է 200 մլն դոլար
Առաջիկա հինգ տարում ՀՀ ԶՈՒ կարիքների համար կծախսվի հավելյալ 2,5 միլիարդ դոլար, եւ այդ գումարը վճարելու են հայտնի կոռուպցիոներները: Այս մասին դեկտեմբերի 3-ին նախընտրական հավաքի ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե նրանք դա կանեն կամավոր, մենք հաշվի կառնենք դա: Սա չի նշանակում, թե նշյալը թալանված գումարի ողջ չափն է».-նկատեց Նիկոլ Փաշինյանը:
Ազգային Ժողովի ընտրություններից հետո վարչապետ Փաշինյանը Ազգային Ժողովում հայտարարեց, որ նախկին կոռումպացված պաշտոնյաների կողմից պետությանը լինում են փոխհատուցումներ, որոնք չեն երևում պետական բյուջեում, և նրանց վերադարձրած միջոցները օգտագործվում են բանակի կարիքների համար։
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն իսկ կան նախկին չինովնիկներ, որոնք գումարներ են տվել բանակի կարիքների համար։ Նրանցից մեկը ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն է՝ «Տամոժնի» Գագոն։
Մեր տեղեկություններով՝ «Տամոժնի» Գագոն նոր իշխանություններին փոխանցել է ավելի քան 200 մլն դոլար։ Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանի կառավարությունը այդ միջոցները ծախսել է ՌԴ-ից Սու-30ՍՄ 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու համար։
Այս պահին հստակ չէ, թե նոր իշխանությունները քանի նախկին չինովնիկից են նման արտադատարանական բռնագանձումներ արել, դրանք ինչպե՞ս են ծախսվում և ի՞նչ նպատակով։ Ըստ էության, հանրությունը նախկինում թալանած գումարների մեծ մասի վերադարձի մասով չի կարող վերահսկողություն իրականացնել, քանի որ դրանք կատարվում են ոչ հրապարակային և չեն գնում պետական բյուջե։
Իհարկե գովելի է, որ այդ միջոցները կոնկրետ այս դեպքում բանակի կարիքների համար են ծախսվում, բայց նման գործելակերը իր մեջ կոռուպցիոն վտանգներ է պարունակում։ Իշխանությունները պետք է վերանայեն այս գործելակերպը և փորձեն առավել թափանցիկ իրականացնել այդ գանձումները։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին