Փաշինյանի PR-ով զբաղվողները գործողությունների պլան են մշակում` հանրային աչքը շոյող քայլերով
«Իրատես» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը, թերեւս, բոլորից լավ է հասկանում, որ այս կադրերով ու քաղաքականությամբ օր օրի իշխանությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնում: Սեփական իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար նրան հարկավոր է ոչ միայն անակնկալ այցեր կատարել ու բանաստեղծություններ գրել, այլեւ գործողությունների շարք ծրագրել, որոնք կապահովեն տեսարաններ, բայց ոչ հաց։
Մեծ ակնկալիքներ ունեցող հանրությունն օր առաջ է սպասում փոփոխությունների, սակայն դրանց նշանները ոչ միայն չեն երեւում, եղածն էլ արագորեն փոշիանում է։ Բողոքող քաղաքացիների քանակն ավելանում է, ինչը չի կարող չնկատել լրագրողի սուր աչք ունեցող Նիկոլ Փաշինյանը։
Մեր տեղեկություններով` Փաշինյանի շուրջ են հավաքվել նրա PR-ով զբաղվող վստահելի մարդիկ, որոնք գործողությունների պլան են մշակում` հանրային աչքը շոյող քայլերով։ Գնալ գյուղ, ռանչպարի հետ շփվել, չափածո հանձնարարական գրել, գիրք բաժանել, արտասանել, չի բացառվում` նաեւ երգել, տպավորություն ստեղծելով, թե «տառապում» է հանրության հոգսով։
Չնայած PR-ով զբաղվողների ջանքերին, երբեմն մշակված քայլերը հակառակ ազդեցությունն են ունենում։ Մեզ հետ զրույցում քաղաքացիներից մեկը պատմեց, որ անակնկալի է եկել, երբ առեւտրի կենտրոններից մեկում հանդիպել է վարչապետին` տիկնոջ հետ։ Բայց զարմանքը կարճ է տեւել. առեւտուր անող վարչապետին այնքան շատ թիկնապահներ են ուղեկցել, որ շարքային քաղաքացիները «զմռսվել» են խանութի սրահում, մինչեւ նրանք բարեհաճել են ավարտել իրենց առեւտուրը։ «Ոնց պտտվում էի, դեմս դուրս էին գալիս թիկնապահները»,- դժգոհեց քաղաքացին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին