Եւ կրկին շաբաթօրյակ, եւ կրկին սուտ ու կեղծիք
Հայկ Մարությանը կոչ է արել երեւանցիներին մասնակցել շաբաթօրյակին, ասելով, թե ընտանիքի հետ մասնակցելու է այդ միջոցառմանը: «Սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի միասին այդ մեկ օրվա ընթացքում բավականաչափ մեծ գործ անենք: Միասին լծվենք գործի եւ մաքրենք մեր քաղաքը»,- ասել է նա:
Հիմա ուշադրություն. համաքաղաքային շաբաթօրյակը քաղաքի տարբեր հատվածներում կուղեկցվի տոնական միջոցառումներով: Սա արդեն լիակատար վերադարձ է ոչ թե խորհրդային տարիներ, այլ երեսուն-քառասունական թվականներ, երբ բանվորներն ու գյուղացիները շաբաթօրյակին աշխատում էին զուռնա-դհոլի ուղեկցությամբ:
Այսպիսով, նույնիսկ իշխանափոխությունից հետո մենք հրաժեշտ չտվեցինք կեղծիքով լի, ստրկատիրական եւ ճորտատիրական կարգերը հիշեցնող, տիպիկ սովետական շաբաթօրյակին:
Քանի դեռ մենք չենք հասկացել, որ շաբաթօրյակ անելով մենք կառչած ենք մնալու աղքատությանը, ստին եւ խաբեությանը, տեղից հաստատ առաջ չենք շարժվի: Քաղաքը մաքուր պահելու բազմաթիվ միջոցներ եւ եղանակներ կան, որոնք կիրառում է քաղաքակիրթ աշխարհը:
Ոչ մի զարգացած երկրում մարդկանց շաբաթ օրը փողոցները մաքրել չեն տալիս, բժիշկներին ստորացնելով աղբ հավաքել չեն ստիպում, դպրոցականներին փոշին այս ու այն կողմ սրբել չեն ստիպում:
Քաղաքակիրթ աշխարհում հավաքարարին վճարում են եւ հետեւում են, որ նա կատարի իր աշխատանքը, իսկ աղբը փողոցում կամ զբոսայգում թափողին տուգանում են: Դպրոցի կամ հիվանդանոցի պատուհանները մաքրում են ոչ թե բուժքույրերն ու բժիշկները, այլ սանիտարները:
Ամոթ է, վերջ տվեք այս խայտառակ շաբաթօրյակներին: Առանց այս խայտառակ միջոցառմանը հրաժեշտ տալու ոչ առաջընթաց, ոչ էլ զարգացում կլինի:
Ի դեպ, այլեւս չխոսեք հեղափոխության մասին, չասեք, թե հեղափոխություն է եղել: Եթե եղած լիներ, գոնե շաբաթօրյակ չէիք անի:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին