Բրիտանացի պատգամավորներն առաջարկել են սոցցանցերից կախումը դիտարկել որպես հիվանդություն
Բրիտանական խորհրդարանի պատգամավորները կարծում են, որ սոցիալական ցանցերից կախվածությունը պետք է դիտարկել «որպես հիվանդություն», «հոգեկան խանգարման ձեւ»։ Այս կարծիքը, տեղեկացնում է The Guardian թերթը, նրանք արտահայտել են սոցցանցերի, հոգեկան առողջության եւ երիտասարդության բարեկեցության վերաբերյալ միջկուսակցական խորհրդարանական խմբի պատրաստած զեկույցում՝ Առողջապահության թագավորական հանրության բարեգործական կազմակերպության աջակցությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթի հեղինակների եզրահանգումների համաձայն՝ ծանրակշիռ պատճառներ կան ասելու, որ այնպիսի սոցիալական ցանցեր, ինչպիսին են Facebook-ը, Instagram-ը եւ Twitter-ը, որոնք մրցակցային պայքար են մղում այն բանի համար, որպեսզի օգտատերերը ավելի շատ ժամանակ անցկացնեն իրենց հարթակներում, կարող են «կործանարար ազդեցություն» ունենալ երեխաների վրա։ «Չափազանց կարեւոր է, որպեսզի մենք պաշտպանենք երիտասարդներին ի շահ նրանց անվտանգության եւ առողջության պաշտպանության նրանց կողմից գլոբալ տեղեկատվական ցանցի օգտագործման ժամանակ»,- նշում են զեկույցը կազմողները։
Նրանք կոչ են արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը անհապաղ նախաձեռնել համակողմանի հետազոտություն՝ որոշելու համար, թե արժե արդյոք սոցցանցերից կախումը ճանաչել որպես բժշկական հիվանդություններից մեկը։ Խորհրդարանականների կարծիքով՝ պետք է նոր հարկ մտցնել սոցցանցերի համար՝ նրանց շահույթի 05 տոկոսի չափով՝ հատուկ հետազոտությունների ֆինանսավորման, կրթական նախագծերի եւ հանրության համար մեթոդական ձեռնարկների պատրաստման նպատակով։
Երեխաների հոգեկան առողջության վրա սոցիալական ցանցերի ազդեցության շուրջ անհանգստությունը, ինչպես հիշեցնում է պարբերականը, զգալիորեն մեծացել է վերջին տարիներին, հատկապես 14-ամյա Մոլի Ռասելի ծնողների արշավից հետո, որն ինքնասպան էր եղել 2017 թվականին։ Նրա հայրը հայտարարել է, որ Instagram-ն օգնել է «սպանել» իր աղջկան, ինչը ստիպել է սոցիալական այդ ցանցին արգելել իր կայքում մարմնի վնասման գրաֆիկական պատկերներ, ընդգծում է The Guardian-ը։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեսախաղերից կախվածությունը մտցրել էր նոր՝ Հիվանդությունների միջազգային դասակարգման (ՀՄԴ-11) տասնմեկերորդ հրատարակությունում։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին