Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» վատ դրության մեջ է դրել Բաքվին
Միջազգային դիտորդները, հետևելով վերջին ամիսներին Ադրբեջանում տեղի ունեցող փոփոխություններին, կասկած են հայտնում, թե արդյոք դրանք լուրջ բարեփոխումների նախադրյալներ են, թե միայն դրանց նմանակեծումը: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ նկատելով, որ Ադրբեջանի գործողությունների վրա մեծ ազդեցություն ունի տարածաշրջանային ճնշումը:
«Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» և իշխանափոխությունը վատ դրության մեջ են դրել Բաքվին, որտեղ ամենից քիչն էին սպասում իշխանափոխության հարևան երկրում՝ պայմանավորված Երևանի՝ Ռուսաստանից ուժեղ կախվածությամբ»,- ասվում է հոդվածում:
Ինչպես ընդգծում է հոդվածագիրը, մրցակցությունը տարածաշրջանում առաջնորդության և Արևմուտքի աչքերում «կարևոր գործընկերոջ» դերի համար հզոր գործոն է Հարավային Կովկասի երկրների առաջնորդների քաղաքականության մեջ:
Եթե Ադրբեջանը նախկինում իրեն առաջատար էր կարծում Հարավային Կովկասում Արևմուտքի անվտանգության շահերի ապահովման գործում, ապա այժմ նավթային համաշխարհային շուկայում իրավիճակի փոփոխությամբ պայամանավորված՝ էներգետիկայի ոլորտում նախագծերի նշանակությունը պակաս կարևոր է դարձել:
Ըստ հոդվածագրի՝ փորձագետները և պաշտոնյաները համակարծիք են մի հարցում, որ Ադրբեջանը թևակոխել է հետնավթային դարաշրջան: Նավթային արտադրության անկումն ու նավթի համաշխարհային գների նվազումը մի շարք տնտեսական և սոցիալական հետևանքներ է ի հայտ բերել:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին