Մենք ոչ թե մանսարդները քանդելու, այլ կառուցելու ենք. Հայկ Մարության
Մենք նախատեսում են ոչ թե քանդել մանսարդները, այլ հակառակը՝ մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով մամուլում շրջանառվող լուրերի մասին, թե առաջիկայում սկսվելու են քանդվել երեւանյան շենքերի մանսարդները։
«Դրա լրիվ հակառակն է լինելու, այսինքն՝ մենք մանսարդների կառուցում ենք նախատեսում: Բայց ուղղակի այս մանսարդների կառուցումը պետք է լինի կարգավորված, համակարգված, գլխավոր ճարատարապետի եւ մեր ճարտարապետական բլոկի կողմից թույլատրված: Եթե տեսել եք, Փարիզի շենքերի հինգերորդ ճակատը՝ տանիքի հարցը հենց այսպես է լուծվել: Դրանով գեղեցկանում է քաղաքը, շենքերը, եւ մարդիկ էլ նոր բնակարաններ են ունենում: Կրկնում եմ՝ մենք սկսում ենք մանսարդների կառուցման աշխատանք»,-ասաց նա:
Մարությանը, սակայն, շեշտեց՝ մանսարդների կառուցումը լինելու է միայն բնակիչների համաձայնությամբ. «Չկա քանդման գաղափար, կա կառուցման գաղափար, բայց դա պետք է լինի բնակիչների համաձայնությամբ»,–հավելեց նա։
Ավելի վաղ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշել էր, որ քաղաքապետարանը չի քննարկում քաղաքի մանսարդերը քանդելու ծրագիր. «Խոսքը տարբեր տարիներին տարերայնորեն կառուցված մանսարդները ընդհանուր տեսքի բերելու գործընթացի մասին է, որը նպատակ ունի գեղարվեստական լուծումներով դրանք հնարավորինս ներդաշնակեցնելու փողոցների ընդհանուր ճարտարապետական լուծումներին»:
Նույն խնդրին անդրադարձել է նաեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ նշելով, որ հնարավորություն են տալու Երեւանի բնակիչներին որոշ թեք նաեւ հարթ տանիքներով շենքերի ձեղնահարկերի (մանսարդ) հնարավորություններն օգտագործել, բայց որ միանման լինի, եւ շենքին համապատասխանի, եւ քաղաքի ճարտարապետության գեղագիտական տեսքը չփչացնի:
Նրա խոսքով, այստեղ քաղաքապետարանը շահում է, որ տանիքների վերանորոգման համար այլեւս միլիոնավոր դրամները չեն ծախսի. «Մենք հիմա ուզում ենք խրախուսել, որ նոր շինարարություն զարգանա, Երեւանի բնակիչները նոր քառակուսի մետրեր ունենան քաղաքի կենտրոնում, բայց առանց քանդելու, առանց կառուցելու նոր շենքեր: Այլ ընդամենը շենքերի վրա հազարավոր նոր քառակուսիներ կավելանան»:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին