Արդեն 6-րդ օրն է, շարունակվում է Օպերայի այգում գտնվող սրճարանների ապամոնտաժումը (տեսանյութ)
Երեւանի քաղաքապետարանը արդեն 6-րդ օրն է, շարունակում է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Նպատակը համայնքին պատկանող տարածքի ճարտարապետական տեսքի եւ երբեմնի կանաչ գոտու վերականգնումն է:
Ծրագիրն իր մեջ ներառում է ոչ միայն կանաչապատումը, այլեւ հարակից ճարտարապետական ձեւավորումը: Նշվում է, որ կանցկացվի բաց մրցույթ եւ կորոշվի այս տարածքի ճարտարապետական դիմագիծը:
Քաղաքապետարանը Օպերայի մերձակայքում սրճարանների նախկին վարձակալներին մեկ ամիս առաջ՝ փետրվարի 13-ին, ծանուցել է սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։ Քաղաքապետարանն ապամոնտաժման աշխատանքներն սկսել է մարտի 13-ին, իսկ արդեն մարտի 14-ին աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ, վնասվածքներ էին ստացել ինչպես ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիական անձինք: Բերման էր ենթարկվել 22 մարդ, որոնք ավելի ուշ ազատ էին արձակվել:
Ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել «Ջազզվե» սրճարանի ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյանը՝ նշելով, որ ցավոք, իրենց հետ երկխոսել չկամեցան ու որոշեցին շփվել ուժի լեզվով: Նա կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները: Իր հերթին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ Օպերայի տարածքից բոլոր սրճարանները պետք է դուրս գան։
Իր հերթին «Ատմոսֆերա» ՍՊԸ-ի սեփականատերերից Էլիզաբեթ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ պատրաստվում են դատարան դիմել իրենց գույքը փչացնելու համար:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին