«Սեքյուրիթի Դրիմը» թանկացրել է իր ծառայությունը
ՀՀ ոստիկանությունը 3 մլրդ 172 մլն 200 հազար դրամ կվճարի «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը՝ այս տարվա ընթացքում մատուցվող հավատարմագրային կառավարման ծառայությունների դիմաց: Խոսքն արագաչափերի և նկարահանման տեսախցիկների համակարգի մասին է:
Ոստիկանությունը հավատարմագրային կառավարման ծառայությունները, ինչպես միշտ, ձեռք է բերել մեկ անձից կատարվող գնումների համակարգով։ Ըստ պայմանագրի՝ հավատարմագրային կառավարչի վարձատրությունը կկազմի 314 մլն 200 հազար դրամ, իսկ կառավարչի կատարած փաստացի ծախսերի հատուցումը՝ 2 մլրդ 858 մլն դրամ:
Նշենք, որ անցած տարի ոստիկանությունը նույն ծառայության դիմաց «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը վճարել էր 3 մլրդ 124.6 մլն դրամ, այսինքն՝ այս տարվա համեմատ՝ 47.6 մլն դրամով պակաս։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին