Boeing-ը համեստորեն ներկայացրել է աշխարհում ամենաերկար ուղեւորատար ինքնաթիռըv
Boeing ընկերությունը ներկայացրել է նորագույն 777X օդանավը, որն աշխարհում ամենաերկար ուղեւորատար ինքնաթիռն է: Շնորհանդեսին հրավիրված էին փոքրաթիվ հյուրեր, հաղորդում է Life –ը՝ հղում կատարելով CNN-ին:
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ միջոցառումը կայացել է մարտի 13-ին գործարանի լայնաֆյուզելաժային ինքնաթիռների արտադրամասում, որը գտնվում է Վաշինգտոն նահանգի Էվերեթ քաղաքում: Օրեր առաջ Եթովպիայում ինքնաթիռի կործանման հետ կապված, որի հետեւանքով զոհվել էր 157 մարդ, նոր Boeing 777X-ը ցուցադրվել է միայն ընկերության աշխատակիցներին: Սակայն նրանք հրապարակել են Համացանցում նոր օդանավի լուսանկարները:
Ըստ ավիաարտադրողի տվյալների՝ Boeing 777X-ի երկարությունը 77 մ է, թեւերի բացվածքը՝ 72 մ: Ակնկալվում է, որ նոր ինքնաթիռի փորձնական թռիչքը տեղի կունենա այս գարնանը:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ethiopian Airlines ավիաընկերության 737 MAX 8 ինքնաթիռը կործանվել էր Եթովպիայում: Ինքնաթիռում գտնվող բոլոր 157 ուղեւորները, այդ թվում՝ անձնակազմի ութ անդամները, զոհվել են: Նմանատիպ ինքնաթիռը կործանվել էր 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում: Աղետի հետեւանքով զոհվել էր 189 մարդ: Եթովպիայում ողբերգության պատճառով ավելի քան 50 երկրներ՝ ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ ԵՄ անդամ երկրները, դադարեցրել են Boeing 737 MAX-ի շահագործումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին