Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ Քոչարյան Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանը Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնին Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը Ուրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս Հարպանտիդիս Քննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները Լիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովը Հանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետ Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազ

«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանըԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնինՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՈւրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս ՀարպանտիդիսՔննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոԱրդյո՞ք ընտրություններին մասնակցում են ուժեր, որոնց նպատակն է ձայն «փոշիացնելը»Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն են
Թոփ-լուրեր

Լճացումը ծնեց այս իշխանությունը

Անցած տարվա ապրիլ-մայիսյան բուռն իրադարձություններից եւ փոփոխություններից դեռ մեկ տարի էլ չի անցել, բայց շատ-շատերն արդեն մոռացել են, թե ինչու տեղի ունեցավ այդ ամենը: Ընդ որում, մոռացել են թե նախկինում իշխանության ներկայացուցիչները, թե ներկա կառավարիչները:

Ինչպես հեռավոր 1917-ին կային շատ լուրջ պատճառներ հեղափոխության համար, այնպես էլ մի քանի ամիս առաջ առկա էին բոլոր հիմքերն արմատական փոփոխությունների համար:  

Մինչապրիլյան իշխանություններն էլ էին վստահ, որ իրենք կատարյալ են, ճիշտ, որ ցանկացած հարց միշտ իրենց լուծումն է ստանալու Մելիք-Ադամյանում, այնպես էլ նորօրյա իշխանություններն են վստահ, որ իրենց մորաքրոջ հարսն անպայման պետք է դպրոցում կամ մանկապարտեզում լավ գործի լինի, որ իրենք անսխալական են, որ ով իրենց չի գովերգում հակապետական է, ծառայում է կասկածելի ուժերի, իսկ ահա իրենք անում են այն ամենն ինչ պետք է, անհրաժեշտ եւ կարեւոր:

Նորօրյա իշխանություններն արդեն մոռացել են, որ ապրիլին հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց եւ մերժեցին հինը հենց վերոհիշյալ պատճառներով: Նրանք այսօր սկսել են մտածել, թե ժողովուրդը փողոց էր դուրս եկել, որ իրենք գան իշխանության եւ երկիրը բաժանեն սեւի եւ սպիտակի, ծախվածների եւ սրբերի: 

Փաստորեն նախկին իշխանությւոնների դառը փորձը, ոչ վաղ անցյալի փորձը դաս չեղավ: Փաստորեն մոռացան, որ ժողովուրդը դժգոհ էր համատարած անարդարությունից, մենաշնորհներից, հեռուստաէկրաններից անդադար իրենց դասեր տվող մեծամիտ դեմքերից, աղքատությունից, իրավապահ համակարգի կամայականություններից ... 

Որքան էլ լավ տեխնոլոգներ աշխատեն, որքան էլ շատ գումարներ դրվեն, եթե հեղափոխությունը հիմքեր, պատճառներ չունենա այն անել, իրականացնել հնարավոր չէ: 

Ժողովուրդը դուրս է գալիս փողոց հոգնելով անդադար անարդարությունից, կեղեքումից եւ հարստահարումից: Ժողովուրդը դուրս է գալիս փողոց, երբ տնտեսությունը, այդ թվում արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը փլուզվում են, երբ կքվում են վարկերի տակ, երբ գներն աճում են, իսկ եկամուտները՝ նվազում կամ լավագույն դեպքում մնում նույնը:

Ժողովուրդը փողոց է դուրս գալիս, երբ սոցիալ-տնտեսական բարեփոխումները ուշանում են, իսկ խոստումները լինում շարունակակն եւ դատարկ: Չմոռանանք, որ հեղափոխությունը պատասխանատվության դեֆիցիտի կամ դրա բացակայության հետեւանք է:

Հեղափոխությունը բացի փոփոխություններից բերում է ցնցումներ, բերում աղքատություն, բերում նոր խնդիրներ, որոնցից շատերի հետ մենք բախվում ենք արդեն այսօր եւ բախվելու ենք նաեւ վաղը, բայց դա նաեւ չի նշանակում, որ երբ քննադատում կամ դժգոհում ենք նոր իշխանություններից, արդարացնում եւ պաշտպանում ենք հին իշխանություններին եւ նրանց գործողությունները:

Ներկա իշխանություններին ծնեցին հենց լճացած, իրենց շուրջը խնդիրներ չտեսնող, մեծամտացած եւ վաղուց ցինիկացած իշխանությունները:

Հիմա պետք է դասեր քաղենք մեր ոչ վաղ անցյալի եւ անցյալի սխալներից: Ի վերջո, եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա պետք է ասենք, հիշեցնենք, որ բոլշեւիկներն այլ բան էին ուզում, բայց ստացվեց բոլորովին այլ բան: 

Գեղամ Նազարյան

Top-News.am