Ինչո՞ւ հենց հիմա քանդեցին սրճարանները
Երբ օրեր առաջ էքսկավատորներով, բուլդոզերներով զինված քաղաքապետարանի աշխատակիցները հայտնվեցին Ազատության հրապարակում եւ սկսեցին ապամոնտաժել մի քանի սրճարան, շատերի մոտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ հենց հիմա:
Իհարկե, առավել միամիտները եւ լավատեսները շտապեցին ասել, թե հիմա, քանի որ գարուն է գալիս, եւ մինչեւ ծառերը կկանաչեն, խոտը դուրս կգա, պետք է հասցնել կանաչապատել տարածքը:
Ցավոք, շտապողականությունը կանաչապատման հետ որեւէ կապ չունի: Ավելին, անգամ քաղաքապետարանն է հաստատում, որ իրենք Ազատությայն հրապարակին հարող տարածքը մտադիր չեն ազատել բոլոր սրճարաններից:
Այսպիսով, ստացվում է, որ սրճարանների արագ ապամոնտաժումը բոլորովին այլ նպատակ է հետապնդում, քան կանաչապատումն է: Իսկ նպատակը մեկն է՝ ՀՀ քաղաքացիների ուշադրությունը շեղել Արցախի հարցից:
Ի դեպ, սրճարանների ապամոնտաժման աղմուկ-աղաղակի մեջ շատերը չնկատեցին, որ Մինսկի խմբի համանախագահները ժամանեցին Երեւան, բանակցեցին, գնացին եւ սկսեցին նոր թափով նախապատրաստել Փաշինյան-Ալիեւ հանդիպումը:
Իսկ սրճարաններով ժողովրդի ուշադրությունը շեղեցին, քանի որ Արցախի հարցում իշխանություններն իրենք իրենց մտցրել են մի շատ անհարմար տեղ, որից պետք է դուրս գան հնարավորինս անաղմուկ եւ ժողովրդի աչքից հեռու:
Այսպես է լինում, երբ առանց երկար եւ լուրջ նախապատրաստական աշխատանքի, առանց բանակցությունների, առանց դիրքորոշումների ճշգրտման բանակցությունների ձեւաչափի փոփոխման վերաբերյալ արմատական հայտարարություններ են արվում: Նման քայլերն աշխարհը չի ընդունում եւ չի ողջունում:
Սա է իրականությունը եւ հիմա ժողովուրդը դեռ երկար ժամանակ կխոսի սրճարաններից, ոմանք կհավատան, թե կարգին քաղաքապետը մտադիր է վերականգնել Ազատության հրապրակի1987թ տեսքը, ոմանք կհավատան, որ ապամոնտաժվելու են Երեւանի զբոսայգիների բոլոր կառույցները, իսկ իրականությունը բոլորովին այլ է:
Ընդամենը ժողովրդի աղմուկ-աղաղակը պետք է օգնի իշխանություններին հնարավորինս անաղմուկ եւ ծածուկ դուրս գալ այն անհարմար իրավիճակից, որում իշխանություններն իրենց դրել են չմտածված եւ հուզական հայտարարությունների պատճառով:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է