Իհարկե, քանդելը ցավալի է, բայց եթե դրա դիմաց ինչ-որ մի բան է ստացվում, ինչի՞ չէ, տղե՛րք, եկե՛ք փորձենք. Արթուր Մեսչյան
Եթե այսպիսի կարեւոր քաղաքաշինական փոփոխությունները բերելու են նրան, որ մեծագույն հաղթանակը, որ եղավ հեղափոխության ժամանակ, այդ միաձուլումը, մերձեցումը, ընդհանուր այդ սիրո զգացողությունը, եթե սկսի այսպիսի թեմաների պատճառով քանդվել, դա ինձ համար կլինի ողբերգություն: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, Երեւանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան առիթով Կոմիտասի անվան պանթեոն այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով Օբերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման խնդրին:
«Ես կարծում եմ, որ ուժեր կան, որոնք փորձում են դա անել եւ, մեր մեջ ասած, դա մի քիչ ազնիվ չի, չի կարելի էդպիսի բաներ անել: Իսկ այն, որ Օպերան պետք էր մի քիչ վզին սեղմված օղակից ազատել, չգիտեմ մի երեւանցի, որ այդ հարցում կկասկածի»,-ասաց Մեսչյանը:
Նրա խոսքով, ցավալի է, իհարկե, քանդելը. «Բայց եթե մի բան քանդվում է, ու այդ քանդվելու դիմաց ինչ-որ մի բան է ստացվում, ինչի՞ չէ, տղե՛րք, եկե՛ք փորձենք էլի, շանս կա, չէ՞: Մենք երեկ դա չէինք կարող անել, այսօր հնարավոր է դա անել, եկե՛ք անենք»,-ասաց գլխավոր ճարտարապետը:
Նրա կարծիքով՝ բոլոր հարցերը կլուծվեն, եւ սրճարանների՝ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցներն էլ աշխատանքի կտեղավորվեն. «Նույնիսկ թաղապետարանն այսօր զբաղվում է նրանց աշխատանքի տեղավորելու հարցով: Տենց բան երբեւէ պատմության մեջ տեսե՞լ եք: Այսինքն, հնարավորին չափ փորձում ենք անցավ լինի այդ ամեն ինչը: Նորից ուզում եմ կրկնեմ մի բան, որ շատ կարեւոր է: Մեծ քաղաքաշինական փոփոխությունները Երեւանում քաղաքապետարանի քմահաճույքը չէ, դա երեւանցիների պատվերն է: Եկեք երեւանցիների պատվերը կատարենք եւ եկեք մի քիչ երեւանցիներին հարգենք»,- ընդգծեց Մեսչյանը:
Նշենք, որ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս, Երեւանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան առիթով Կոմիտասի անվան պանթեոն են այցելել ճարտարապետներ, ուսանողներ եւ հարազատներ`ճարտարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին