Բաքվում Հայաստանի սահմանը խախտած անձին հոգեկան հիվանդ են անվանել
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ մարտի 16-ի գիշերը Հայաստանի սահմանը խախտելու փորձի ժամանակ ձերբակալված Ղազախի շրջանի բնակիչ Էլվին Իբրահիմովը հոգեկան հիվանդ է, երկրորդ խմբի հաշմանդամ: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նա 1986 թ. ծնված Յուխար Սալախլի գյուղի բնակիչ է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 16-ին, ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել եւ նախաձգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժ հաստատություն։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին