Կեղտոտ տակդիրներ ուտող Ջորջ Քլունին սարսափեցրել է տան աշխատակցուհուն
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին պատմել է, թե ինչպես է կատակել տան աշխատակցուհու հետ՝ ձեւացնելով, որ ուտում է կեղտոտ տակդիրներ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
57-ամյա դերասանի խոսքերով դեպքը տեղի է ունեցել Իտալիայում նկարահանումների ժամանակ։ Նրա հետ մեկնել էին նաեւ կինը՝ Ամալը եւ նրանց զույգերը՝ Ալեքսանդրն ու Էլլան։
Քլունին պատմել է, որ վերցրել է մաքուր տակդիրը, դրա վրա քսել է «Նուտելլա» շոկոլոդե մածուկ եւ այն նետել է աղբաման։ Երբ տան աշխատակցուհին եկել է դերասանը աղբամանից այն հանել եւ սկսել է լիզել այն եւ քսել դեմքին։ Այս ամենը տեսնելով աշխատակցուհին բղավել է եւ սենյակից փախել։ «Ես նրան ասացի, որ Ամալը ցանականում է իմանալ արդյոք Ալեքսանդրը կեղտոտել է, թե ոչ», - բացատրել է դերասանը։
Պատասխանելով հայրության մասին հարցին Քլունին խոստովանել է, որ մինչեւ կնոջ հետ հանդիպումը իրեն չի պատկերացրել ծնողի դերում։ «Իսկ այժմ ես ունեմ երկու հրաշք, որոնք ինձ ստիպում են ամեն օր ծիծաղել», - նշել է նա։ Արտիստը նաեւ նշել է,որ նրա երեխաները ընդհանրապես չեն լացում։
«Ես ավելի շատ եմ լացում, քան նրանք։ Օրս չորս անգամ, քանի որ ես շատ եմ հոգնել», - պատմել է նա։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին