Ռուսաստանը սպառնացել է պատասխանել ԵՄ նոր պատժամիջոցներին
Մոսկվան անպատասխան չի թողնի Կերչի նեղուցում միջադեպի պատճառով Եվրամիության կողմից մի շարք ռուս քաղաքացիների դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով ՌԴ ԱԳՆ կայքին:
«Մեր հայրենակիցներին ԵՄ անօրինական պատժամիջոցային ցուցակներում ներառելու առիթը ապշեցնում է իր երկերեսանիությամբ եւ ցինիզմով», — նշել է ԱԳՆ-ն՝ նկատելով, որ նման որոշումը վկայում է ՌԴ՝ իր սահմանների ապահովման իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին:
Նախարարությունում նաեւ ընդգծել են, որ Եվրամիությունն այդպիսով, փաստորեն, համերաշխ է Ուկրաինայի իշխանությունների հետ եւ խրախուսում է նրանց շարունակել իրենց «սադրիչ քաղաքականությունը», որը սպառնում է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Սեւծովյան տարածաշրջանի մյուս երկրների անվտանգությանը:
Մարտի 15-ին Եվրամիության երկրները Կերչի նեղուցի միջադեպի պատճառով նոր պատժամիջոցներ էին կիրառել ութ ռուսաստանցիների դեմ:
Ավելի ուշ՝ նույն օրը Կանադան պատժամիջոցներ էր կիրառել 114 ռուսների եւ 15 ընկերությունների նկատմամբ: Մինչ այդ նշված դեպքերի հետ կապված սահմանափակող միջոցների մասին հայտարարել էին ԱՄՆ-ում. ամերիկացի դիվանագետները մտադիր են դրանք 24 մարդու դեմ կիրառել:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին