Պնախարարն ընդդեմ կառավարություն. ՊՆ-ում «Մոնթե Մելքոնյան» վարժարանը տեղահանելը համարում են հարված բանակին
«168 ժամ» թերթը գրում է. «Նոր իշխանությունների կողմից Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի վաճառքի մասին լուրը լուրջ աղմուկ է բարձրացրել։ Պարզվում է՝ նոր իշխանությունների մեջ այս խնդրի շուրջ «կռիվ» է ընկել։ Իշխանական մի թեւն ամեն կերպ փորձում է վարժարանի ողջ շենքը եւ գույքը օտարել, եւ արդեն պոտենցիալ գնորդի են տարել տարածքը ցույց տալու։ Վարժարանի վաճառքի հետ կապված թեմայով սրվել են ՀՀ Պաշտպանության նախարար (ՊՆ) Դավիթ Տոնոյանի հարաբերությունները կառավարության աշխատակազմի հետ։
ՊՆ-ն փորձում է ամեն ինչ անել, որպեսզի պահպանի բանակի կադրային դարբնոց համարվող վարժարանին ժամանակին տրամադրված այսօրվա շենքը, սակայն, պարզվում է, իշխանությունների ներսում կա մի «թեւ», որն ուժեղ լոբբիստական գործունեություն է ծավալում այդ ուղղությամբ, եւ դրան սատարում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Հիշեցնենք, որ վերջինս ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է։ Հենց Ն. Բաբայանն էլ պոտենցիալ գնորդին կիրակի օրը տարել էր վարժարան՝ «մուշտարու աչքով» շենքը եւ տեղանքը զննելու:
Լրագրողների հետ զրույցում նա հաստատել էր, որ վարժարանի համար նոր տարածք են փնտրում, որպեսզի տեղափոխեն եւ շենքն օտարեն։ Այսինքն՝ իշխանության, մասնավորապես՝ կառավարության մեջ կան անձինք, որոնք շահագրգռված են վարժարանի շենքը եւ տարածքն արագ ինչ-որ անձանց օտարելու խնդրով, եւ Ն. Բաբայանն ակտիվորեն իրագործում է այդ մտահղացումը։ ՊՆ-ում կտրականապես դեմ են՝ բանակի համար կարեւորագույն այդ կառույցը տեղահանելու հարցում, ավելին՝ դա համարում են հարված բանակին։
Նախարար Դ. Տոնոյանը, ըստ մեր աղբյուրների, շատ կոշտ զրույց է ունեցել կառավարությունում, բայց այս փուլում որեւէ հույս չկա, թե շահագրգիռ կողմը կհրաժարվի այդ գաղափարից։ Հատկապես պատերազմական իրավիճակում գտնվող երկրում չափազանց կարեւոր է բանակի համար պրոֆեսիոնալ կադրեր պատրաստող վարժարանը, եւ իշխանությունների՝ նման քայլով նսեմացվում է բանակի դերը։
Այս օրերին Ն. Բաբայանի տված մեկնաբանություններից ակնհայտ էր, որ բանակի համար կադրեր պատրաստող ուսումնական հաստատության համար այս իշխանությունները «շատ են համարում» նման լավ պայմաններով տարածք զբաղեցնելու փաստը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին