ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ С-400-ների պատճառով
Բրիտանական «Economist» հանդեսն անդրադարձել է Թուրքիայի կոմից ռուսական «С-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման թեմային:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հանդեսը հիշեցնում է, որ այս գործարքից մտահոգ Վաշինգտոնը Անկարային մի քանի անգամ զգուշացրել էր, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե թուրքական կողմը ի վերջո ստանա այդ համակարգերը։
Հիշեցվում է, որ այդ զգուշացումներից մեկի ժամանակ նշվել էր, որ С-400-ների գնումը կարող է խոչընդոտել ԱՄՆ-ու Թուրքիայի ռազմական համագործակցությանը, որի շրջանակներում Անկարային պետք է մատարարվեն ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչները։
Հանդեսը հանկված է այն կարծիքին, որ եթե Թուրքիան ի վերջո ստանա այդ համակարգերն, ապա Վաշինգտոնը լուրջ պատժամիջոցներ կկիրառի Անկարայի նկատմամբ, ինչպես որ տեղի ունեցավ 2018թ.-ին։
Նախորդ տարում Վաշինգտոնը մի շարք լուրջ պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ, ինչև հետևանքով թուրքական լիրան արժեզրկվեց։ Պատժամիջոցների հիմնական պատճառն էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնն, ում թուրքական իշխանությունները չէին ցանկանում ազատ արձակել։
Ըստ հրապարակման՝ պատժամիջոցներից մեկը կլինի այն, որ Թուրքիան կարող է դուրս գալ F-35-ների նախագծից, չնայած, որ դրանց վերաբերյալ առկա է թուրք-ամերիկյան պայմանագիր, որով թուրքական կողմը պետք է ստանա 100 միավոր F-35:
Economist-ի կարծիքով վերջնական արդյունքում քիչ հավանական է, որ Թուրքիան կհրաժարվի С-400-ներից։ Նշվում է, որ նույն կարծիքին է նաև Թուրքիայի Մարմարա համալսարանի դասախոսներից մեկը։ Վերջինիս կարծիքով, Թուրքիայի հրաժարվելը С-400-ներից, մեծ խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի ու Թուրքիայի միջև՝ մասնավորապես Սիրիայի հարցով՝ հաշվի առնելով, որ սիրիական ճգնաժամի շրջանակներում երկու երկրներն այժմ ակտիվ համագործակցության մեջ են։
Հիշեցվում է նաև այն, որ նախորդ տարի Թուրքիայի նախագահը մերժեց ԱՄՆ-ի առաջարկը Patriot համակարգերի հետ կապված, որն ուղղված էր ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկելուն։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին