Փորձագետները բացահայտել են ինքնաթիռների ամենահարմարավետ տեղերն ու վախերից խուսափելու միջոցները
Մի շարք փորձագետներ խորհուրդներ են տվել օդանավով ճանապարհորդելիս տարբեր դժվարություններ ունեցող ուղևորներին, նրանց նկատառումները հրապարակել է The Sun-ը:
Բրիտանացի օդաչու Ջոնի Նոուլսոնը խորհուրդ է տվել տուրբուլենտությունից վախեցող ուղևորներին ընտրել ինքնաթիռի սրահի մեջտեղի հատվածը՝ խուսափելով օդանավի պոչի հատվածից:
Թռիչքի ժամանակ հանգստանալ ցանկացողներին օդաչուն հուշել է, որ հաճախ անցուղու մոտ գտնվող տեղերն ավելի հանգիստ են ու պակաս աղմկոտ, քան լուսամուտի կողմում եղածները:
Ինքնաթիռում հարմար տեղերի ընտրության թեմայով խորհրդատվության հարցում մասնագիտացած կայքի հիմնադիր Դեն Սուսկին էլ խորհուրդ է տվել խուսափել դռան մոտ տեղակայված նստատեղերից, եթե վախենում եք հիվանդանալուց: Նրա խոսքով՝ սրահի ամենատաք տեղերը սովորաբար օդանավի հետևի հատվածում են:
Փոքր երեխաների հետ ճամփորդողներին խորհուրդ է տրվում տեղեր զբաղեցնել օդանավի պոչի հատվածում, քանի որ փոքրիկներին բարուրելու համար նախատեսված սեղանիկներով զուգարանները գտնվում են հենց այս հատվածում:
Իսկ ահա մյուսներից շուտ սնունդ ստանալ ցանկացողները, բնականաբար, պետք է նախընտրեն ինքնաթիռի դիմացի հատվածների նստատեղերը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին