Իտալիայում հետաքննում են Բերլուսկոնիի գործի հետ կապ ունեցող մոդելի մահվան գործը
Միլանի դատախազությունը հետաքննում է մարոկացի մոդել Իման Ֆադիլի մահվան գործը, որն առանցքային վկա էր նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի գործի շրջանակներում, որը մեղադրվում էր անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Rai Radio 1-ին:
34-ամյա մոդելը, որը երեկոյան ժամերին հյուրընկալվում էր Բերլուսկոնիի առանձնատանը, մահացել է մարտի 1-ին հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր հունվարի վերջում: Երիտասարդ կինը պնդում էր, որ նրան թունավորել են: «Թունավորելու նշանները» հայտնաբերվել են հիվանդի մոտ նաեւ դատախազության կողմից, պարզաբանում է ANSA գործակալությունը:
Մոդելը մահացել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում մեկ ամիս անցկացնելուց հետո: Վերջին օրերին նա տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք:
Բերլուսկոնիի նկատմամբ գումարային փոխհատուցման դիմաց անչափահասների հետ ինտիմ հարաբերություններ ունենալու մեղադրանքների սկանդալային հետաքննությունը սկսվել էր 2010 թվականին, երբ նա զբաղեցնում էր Իտալիայի վարչապետի պաշտոնը: Գործը ստացել էր դրանում գլխավոր մասնակցի՝ «Ռուբի» կեղծանվամբ մարոկացի պարուհու անունը: Հետագայում քաղաքական գործիչն արդարացվել էր այդ գործով, սակայն առաջին դատավարության ընթացքում, երբ նրա առանձնատունն այցելող կանայք վկայություններ էին տալիս, սկսվել էր նոր հետաքննություն վկաներին կաշառելու կասկածանքով: Մեղադրանքները հիմնված էին ինչպես կանանց, այնպես էլ Բերլուսկոնիի շրջապատում այլ անձանց հետ հեռախոսազրույցների գաղտնալսման վրա, ընդ որում՝ դատավարության ընթացքում մեղադրական բոլոր փաստերը հերքվում էին:
Այդ գործի շրջանակներում ներգրավված են ընդհանուր առմամբ 23 անձինք՝ ներառյալ Բերլուսկոնիի փաստաբանները, ինչպես քաղաքական գործչի կողմից բնորոշված «էլեգանտ ընթրիքների» մասնակից կանայք: Բոլոր դատավարություններում մեղադրվում է 82-ամյա քաղաքական գործիչը, որը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Եվրախորհրդարանի ընտրություններում:
Ֆադիլը համարվում էր մեղադրող կողմի առանցքային վկաներից մեկը: Դատախազությունը թույլատրել է դիահերձումը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին