Հռոմի պապը ցավակցություն է հայտնել Նոր Զելանդիայում ահաբեկչությունների առնչությամբ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցավակցություն է հայտնել Նոր Զելանդիայում ահաբեկչությունների առնչությամբ, որոնց զոհ է դարձել 49 մարդ՝ դրանք անվանելով «անիմաստ հարձակումներ», տեղեկացնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խորապես տխուր է՝ իմանալով վիրավորների եւ զոհերի մասին՝ ի հետեւանք բռնության անիմաստ գործողությունների Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում, եւ հավաստիացնում է Նոր Զելանդիայի բոլոր բնակիչներին, հատկապես մուսուլմանական հանրությանը, որ սրտակցում է նրանց»,- ասվում է Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի անունից գրված հեռագրում։
«Իմանալով այս ծանր իրավիճակում անվտանգության ծառայությունների փրկարար ջանքերի մասին՝ Նորին Սրբազնությունն աղոթում է վիրավորների ապաքինման, սիրեցյալներին կորցրածներին զորակցության համար, եւ բոլոր նրանց համար, ում անդրադարձել է այդ ողբերգությունը։ Տիրոջ սիրասուն ողորմությունը հայտնելով զոհվածներին՝ Ֆրանցիսկոս պապը Աստծո մխիթարությունն է փոխանցում եւ ուժ ամբողջ ազգին»,- ասվում է հովվապետի ուղերձում։
Ուրբաթ օրը նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում հրաձգություն է տեղի ունեցել։ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը դա ահաբեկչական գործողություն է անվանել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 49 մարդ, եւս 48-ը հիվանդանոցում է։ Կալանվել է երեք կասկածյալ, նրանց մեջ՝ Ավստրալիայի քաղաքացի։ Մեկ մարդու սպանության մեղադրանք է ներկայացվել։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին