Հայաստանում բավականին բարձր է գործազրկության ու աղքատության տոկոսը. Պյոտր Սվիտալսկի
Վստահ եմ, որ տնտեսական հեղափոխության կարգախոսը արտոցուլում է Հայաստանի կառավարության կողմից տնտեսությանը հատկացվող ուշադրությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, «ԵՄ–ն բիզնեսի համար» միջոցառման ժամանակ ասաց ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«ՀՀ կառավարությանը անհրաժեշտ է դա,, քանի որ ՀՀ–ում դեռ բավականին մեծ տոկոսով աղքատություն կա՝ 30 տոկոս, բավականին բարձր գործազրկություն, բավականին բարձր է տնտեսական արտահոսքը, այդ թվում՝ ուղեղների արտահոսքը»,–նշեց նա։
Սվիտալսկին եւս մեկ անգամ շեշտեց՝ պատրաստ են օգնել ՀՀ կառավարությանը. «Մենք պատրաստ ենք կառավարության հետ քննարկել այն ուղիները, որոնցով մենք կարող ենք Հայաստանին օգտակար լինել»։
«Բրյուսել վարչապետի այցի ժամանակ ՀՀ կառավարությունը ներկայացրել է առաջնահերթ ծրագրերի ցանկ, որոնք 13-ն են։ Մենք հավատում են, որ դրանք չափազանց կարեւոր են։ Կարող եմ կիսվել ձեզ հետ եւ ասել, որ այժմ ՀՀ կառավարության հետ քննարկում ենք հիմնական այն ուղիները, որոնց կարող ենք ցուցաբերել ԵՄ աջակցությունը, ինչը կբերի այս ծրագրերի իրականացմանը։ Առաջին անգամ է, որ մենք ի դեմս ՀՀ կառավարության ունենք մի գործընկեր, որը շատ հստակ գիտի, թե ինչ է ցանկանում անել։ Մենք հիմա քննարկում ենք ժամանակացույցը, քանի որ այդ ծրագրերից մի քանիսը երկարաժամկետ են, քննարկում ենք դրանք ֆիաննասավորման ճանապարհները։ Այս պահին մենք քննարկում ենք, թե ինչպես կարող ենք մեր գործիքները ներդնել, որ այս ծրագրերն իրականություն դառնան։ Բայց կարծում ենք, որ այդ ցանկի առկայությունը վկայում է կառավարության հանձնառությունը տնտեսության զարգացման առումով»,– ասաց Սվիտալսկին։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին