Զոհրաբ Մնացականյանը՝ զիջումների մասին
«Խաղաղությանն ուղղված ազդակների փոխանակումը մնում է մեր օրակարգում»։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա նշեց, որ Հայաստանը եղել և մնում է Արցախի երաշխավորը։
Անդրադառնալով հակամարտող կողմերի պարտավորություններին՝ Զոհրաբ Մնացականյանը նկատել է, որ պարտավորությունների առումով կա անհավասարություն։
«Եթե սպասվում է՝ մեկ կողմը կարող է ավելի զիջող լինել, քան մյուսը, դա չի աշխատելու։
Շատ հաճախ մեզ հարց են տալիս՝ որքա՞ն է Հայաստանը զիջում, անդրադարձել ենք, որ չի կարող լինել նման երևույթ։ Չի աշխատելու։ Նույնիսկ եթե նման ցանկություն ունեցող մարդ կա»,-ասել է ԱԳ նախարարը՝ հիշեցնելով, որ խնդիրը վերաբերվում է մարդուն։
Դիտարկմանը, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ իրենց համար անընդունելի է ձևաչափի փոփոխությունը և այն պնդումը, որ հայկական կողմն է առաջ տանում՝ ձևաչափում ներգրավելով նաև ԼՂՀ-ն՝ փակուղի է տանում, Մնացականյանը պատասխանեց. «Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու, որովհետև մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը»:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին