Կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելիս կենսաթոշակառուն այլևս չի ներկայացնի աշխատած լինելու մասին տեղեկանք
Կառավարության նիստում որոշում կայացվեց անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող դրույթներում 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար եկամտային հարկը փոխարինել շահութահարկով։
Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմոֆին Գասպարյանը:
Նա նշեց, որ նախագիծն ապահովում է պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի կիրարկումը:
Նախագծով սահմանվում է, որ պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով (պատճառական կապով) հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ, եթե հաշմանդամ ճանաչված անձը հիվանդանոցային պայմաններում բուժվում է օտարերկրյա պետությունում:
Փոխնախարարի ներկայացմամբ` կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելիս կենսաթոշակառուն ներկայացնում է միայն աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում: Այսինքն` վերացվել է աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը:
Բացի դրանից, սահմանվել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության լիազորությունները: Նախագծով ուժը կորցրած է ճանաչվել: Այսինքն` հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվի:
«Մանկատանն ապրող երեխա որդեգրելու դեպքում մանկատանն ապրած ամբողջ ժամանակահատվածում կուտակված կենսաթոշակը վճարվում է որդեգրողին», - ներկայացրեց փոխնախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆիքսեց, որ սրանով բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում, և քաղաքացիների համար կյանքն ավելի հեշտանում է:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին