«Սեւ կատո՞ւ» Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջեւ
«Փաստ» թերթը գրում է.
«Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած` Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, քաղաքական առումով, ավելի տպավորիչ կլիներ, եթե չուղեկցվեր ներիշխանական սկանդալով։ ԱՀ մայրաքաղաքում անցկացված իրապես պատմական նիստը նպատակ ուներ ցույց տալ երկու հայկական պետությունների, մեր ժողովրդի միասնականությունը, ու պատշաճ կլիներ, եթե դրան մասնակցեր նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, թեեւ նա ԱԽ անդամ չէ։
ԱԽ նիստի նախօրեին մամուլը տարակուսում էր, թե ինչու Ստեփանակերտ չի մեկնել հանրապետության չորրորդ նախագահը, թեպետ Արցախի մայրաքաղաքում էր, օրինակ, Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, ով ի պաշտոնե նույնպես ԱԽ անդամ չէ։
Հեղափոխության թիմը Սարգսյանին Արցախ չէր հրավիրել կա՛մ ավանդական դարձած թափթփվածության, կա՛մ էլ այն պատճառով, որ նրան յուրային չի համարում։ Ամեն դեպքում գործ ունենք բացասական հետեւանքներով հղի իրավիճակի հետ, որովհետեւ ցանկացած դեպքում ակնհայտ է պետական մտածողության դեֆիցիտը։
ԶԼՄ-ների տարակուսանքից հետո պարզվեց, որ Արմեն Սարգսյանին նիստի նախորդ օրվա ուշ երեկոյան, փաստացի՝ նիստից ժամեր առաջ, այնուամենայնիվ, հրավիրել են Արցախ։ Նախագահի գրասենյակը շտապեց տեղեկացնել, որ Արմեն Սարգսյանը մարտի 11-ի ուշ երեկոյան հրավիրվել էր մասնակցելու մարտի 12-ին Արցախում կայանալիք ԱԽ նիստին, սակայն տեխնիկական պատճառներով հանրապետության նախագահը Ստեփանակերտ չի մեկնել։
Եթե պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակվում է «ուշ երեկոյան» արտահայտությունն, ապա ակնհայտ է, որ Սարգսյանը պատշաճ չի համարել իրեն հասցեագրված հրավերի ձեւն ու արժանապատիվ կեցվածքով հրաժարվել է մեկնել Արցախ։
Ինքնին հասկանալի է, որ ԱԽ նիստն ընդամենը պատրվակ է, ու Փաշինյանի թիմի ու Սարգսյանի միջեւ հակասություններն ավելի խորքային բնույթ են կրում։ Չնայած այն հանգամանքին, որ նախագահն անգնահատելի կայունացնող դեր է խաղացել հեղափոխության օրերին ու դրան հաջորդող անցումային շրջանում, ակնհայտ է, որ անցած գրեթե մեկ տարում նա չի կարողացել ինտեգրվել իշխանության նոր էլիտային, որը «քայլողների» շրջանակից դուրս ցանկացած մեկի մեջ տեսնում է օտարի կամ մրցակցի։
Հեղափոխական էյֆորիան նահանջում է՝ անխուսափելիորեն հանգեցնելով Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշի կորստին, ինչն ավելի է մեծացնում խանդը միջազգային մեծ հեղինակություն ունեցող Արմեն Սարգսյանի հանդեպ։ Մինչդեռ պետական մտածողությունը պահանջում էր Փաշինյանի ու նրա թիմի հեղափոխական ավյունը, հանրային ռեսուրսը համադրել Արմեն Սարգսյանի փորձառության, միջազգային հեղինակության հետ։ Այդ դեպքում պետությունը միայն կշահեր, սակայն միշտ չէ, որ մեր էլիտան կարողանում է սանձել խմբային շահերը»:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին