Վերա Բրեժնևան հայտարարել է, որ իրեն ուկրաինացի երգչուհի չի համարում (տեսանյութ)
Ռուսաստանյան շոու-բիզնեսի հանրահայտ խմբերից «ВИА Гра»-ի նախկին մենակատարուհի, ազգությամբ ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ իրեն ուկրաինացի կատարող չի համարում:
«Այնպես է ստացվել, որ Ուկրաինան ինքն ինձ այդպիսին չի ընկալել», - ասել է Բրեժնևան՝ նշելով, որ միշտ երգել է ռուսերեն լեզվով և չունի գեթ մեկ ուկրաիներեն երգ:
Նա պատմել է, որ իր առաջին ելույթը կայացել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, իսկ հետագայում նա հյուրախաղերով ճանապարհորդել է գրեթե ամբողջ աշխարհով:
«Ես չունեմ երգեր ուկրաիներենով, ավելին՝ երբ ես դարձա «ВИА Гра»-ի անդամ, իմ առաջին համերգը կայացել է Սանկտ Պետերբուրգում, իսկ հետագայում ես ճամփորդել եմ ամբողջ ԱՊՀ տարածքով, ամբողջ աշխարհով»,- ասել է երգչուհին:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին