Հարկ վճարողներին 50%-ով ավելի ծանուցում է ուղարկվել
Պետական եկամուտների կոմիտեի մոնիտորինգի կենտրոնը 2019թ. հունվար-փետրվար ամիսներին ՀԴՄ-ներով կատարվող գործարքների մոնիտորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկել է 1043 ծանուցում, ինչը 50%-ով ավելի է 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ընդհանուր առմամբ, 2018թ. 12 ամիսներին ՀԴՄ-ներով, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերով կատարվող գործարքների մոնիտորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկվել է 9370 ծանուցում: 2475 դեպքում հարկ վճարողներն արձագանքել են ծանուցումներին: Բիզնեսի հետ երկխոսության արդյունքում 2019թ. երկու ամիսներին 12,5 մլն ՀԴՄ կտրոն ավելի է տպվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Մոնիտորինգի կենտրոնում կատարվող ավտոմատ վերլուծությունների ու ծանուցումների շնորհիվ հարկային մարմնի հսկողական միջոցառումները հիմնավորված և թիրախային են դառնում. «Միայն բազմակի ծանուցված և վարքագծում դրական փոփոխություն չդրսևորած ռիսկային հարկ վճարողների ցանկերն են ուղարկվում համապատասխան ստորաբաժանումներին` հսկողական միջոցառումների իրականացման համար: Արդյունքում նվազում է հարկային մարմնի աշխատակիցների հետ հարկ վճարողի շփումը»,-ընդգծում է ՊԵԿ մոնիտորինգի բաժնի պետ Կարինե Մնացականյանը:
Ըստ նրա` հսկողական միջոցառումների արդյունքների և ծանուցումների պատասխանների ամփոփմամբ շարունակաբար կատարելագործվում է ավտոմատ համակարգի ռիսկի գնահատման մեխանիզմը:
Մասնավորապես` մշակվել և ծրագրավորման փուլում են գտնվում եկամտային հարկի հայտարարագրման և աշխատողների ձևակերպման ռիսկայնության գնահատման չափանիշներ, որոնց ներդրումից հետո ՊԵԿ մոնիտորինգի կենտրոնում վերլուծության կենթարկվեն նաև, օրինակ, օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ հայտարարագրած գործատուների ռիսկերը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին