Հայկ Մարությանը տղամարդկություն չունի, որ հանդիպի մեզ հետ. Օպերային հարակից սրճարանի աշխատակից
Երեւանի քաղաքապետը, որը պետք է հոգ տաներ քաղաքի մասին, առանց մեր մտահոգությունները լսելու, մեր խնդիրներին ու հոգսերին ծանոթանալու որոշում է կայացրել կասեցնել Օպերային հարակից տարածքներում կառուցված սրճարանները։ Այսպիսի կարծիք հայտնեց սրճարաններից մեկի սեփականատերը այսօր՝ մարտի 13–ին, լրագրողների հետ զրույցում։
«Ապամոնտաժման մասին ծանուցում ստացել ենք դեկտեմբերին, շատ հետաքրքիր անակնկալ էր, որովհետեւ տարիներ շարունակ մենք այս տարածքը վարձակալում ենք, ընդ որում՝ վարձակալած ՍՊԸ–ն մենք գնել ենք, ոչ թե քաղաքապետարանից ենք վարձակալել։ Բոլոր վարձերը վճարել ենք, վերջերս էլ մեծ ներդրում ենք կատարել,–ասաց նա։
Սրճարանի սեփականատերը պնդում է՝ որոշումը կայացվել է առանց իրենց հետ քննարկելու. «Երեւանի քաղաքապետը, որը պետք է առաջին մարդը լիներ, որ հոգ տաներ քաղաքի մասին, առանց մեր մտահոգությունները լսելու, մեր խնդիրներին ու հոգսերին ծանոթանալու որոշում է կասեցնել։ Մեր քաղաքապետը տղամարդկություն չունի, որ հանդիպի, խնդիրները լսի»։
Նա պնդեց՝ իրենց համար ընդունելի կլիներ այդ որոշումը, եթե քաղաքապետարանից իրենց հետ հանդիպեին ու քննարկեին հարցը. «Մեզ համար ընդունելի կլիներ, որ քաղաքապետը հանդիպեր, ներկայացներ հարցը, ընդհանուր քննարկեինք, որոշակի ժամանակ տրվեր, որ ՍՊԸ–ները կարողանային իրենց վարկերը»։
Սեփականատերը շեշտեց՝ նամակ են գրել քաղաքապետարանին, սակայն ոչ մի արձագանք չենք ստացել։ Նրա խոսքով՝ ապամոնտաժման հետևանքով միայն իրենց սրճարանում 70 աշխատակից է կրճատվելու։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սա առաջացրել է սրճարանների սեփականատերերի վրդովմունքը. Նրանք ցույց են անում, փորձում են խոչընդոտել սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին