«Ես սրա համար եմ հեղափոխությո՞ւն արել». Օպերայի հարակից սրճարանի աշխատակիցը՝ ապամոնտաժման մասին
Դուք հեղափոխություն չեք արել, որ անօրինական գործողություններ կատարեք։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապատյանը՝ պատասխանելով Օպերայի հարակից սրճարանների աշխատակցի այն դիտարկմանը, որ հեղափոխություն չեն արել, որ այսօր մնան առանց աշխատանքի։
«Ես սրա համար եմ հեղափոխությո՞ւն արել։ Հեղափոխություն եմ արել, որ առաջ գնամ, ոչ թե հետ գնամ։ Դուք, որ ինձ առանց աշխատանք թողեցիք, կանաչապատեցիք, կանաչը տանելու եմ տուն, ուտե՞մ»,–ասաց աշխատակիցը։
Աշխատակիցների նկատառմանը, որ այդ տարածքը իրենք են մաքրել, խնամել ծառերը, Հակոբ Կարապատյանը հարցրեց. «Դուք բետոնի մեջի ծառերը տեսե՞լ եք։ Եթե ինչ–որ մի այգի անբարեկարգ է, դա չի նշանակում որ դրա այլընտրանքը բետոնն է»։
Աշխատակիցները պահանջեցին, որ իրենց աշխատանքով ապահովեն. «Սուպեր մաման՝ Կառան մեզ ապահովելո՞ւ է աշխատանքով։ Ես ուզում եմ աշխատել»,–նշեց սրճարանի աշխատակիցը։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սա առաջացրել է սրճարանների սեփականատերերի վրդովմունքը. Նրանք ցույց են անում, փորձում են խոչընդոտել սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին։
Հակոբ Կարապետյանն ավելի վաղ լրագրողների հետ մանրամասնել էր, թե որքան տարածք է նախատեսվում ապամոնտաժել եւ կանաչապատել. «Այս պահի դրությամբ ապամոնտաժվելու է Հովհաննես Թումանյանի արձանի աջ անկյունից մինչեւ Ալեքսանդր Սպենդիարյանի ձախ անկյունը ամբողջ տարածքը կանաչապատվելու է։ Ապա մեկ տարվա ընթացքում կանցկացվի բաց մրցույթ քաղաքի ճարտարապետական դիմագիծը որոշելու համար»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին