Արտակարգ դեպք Երեւանում. 60-ամյա տղամարդը դանակով հարձակվել է շտապօգնության բժշկի վրա եւ սպառնացել է սպանել
Երեւանում, մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 20։30-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության Կենտրոն ենթակայանի 04 բժիշկների խումբը կանչով մեկնել է Սարի Թաղի 3-րդ փողոցի տներից մեկը, որտեղ բնակիչը դանակով հարձակվել է բժիշկների վրա եւ սպանության սպառնալիքներ հնչեցրել շտապօգնության Կենտրոն ենթակայանի բժիշկ 26-ամյա Տիգրան Գ.-ի հասցեին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ բժիշկների մասնագիտական պարտականություններին խոչընդոտողը 60-ամա Ալբերտ Ե.-ն է։ Փաստի առթիվ Էրեբունու ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք։
Աղբյուրի տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Ալբերտ Ե.-ն նման վերաբերմունք է ցուցաբերում իրենց օգնության ձեռք մեկնած բժիշկներին։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին