Խորհրդարանը կըմբոստանա՞. Եթե չփոխեն, ԱԺ-ն դեմ կքվեարկի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մոտ էին եկել գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվողները, որոնք նախօրեին բողոքի ցույց էին անում կառավարության շենքի դիմաց։ Նրանք դժգոհում են Հարկային օրենսգրքի փոփոխություններից, որով բարձրացվում է գազավորված ըմպելիքների վրա դրվող ակցիզային հարկը, ինչը, ըստ գործարարների, կարող է հանգեցնել մինչեւ 30 տոկոս թանկացման, վաճառքի ծավալների անկման եւ, վերջապես՝ գործարանի փակման։
ԱԺ-ում նրանց հետ հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Սիմոնյանը գործարարների հետ հանդիպել էր նաեւ մի քանի օր առաջ, երբ նրանք կառավարության շենքի դիմաց ցույց էին անում։
Նա մեզ հետ զրույցում ասաց․ «Մեր քննարկումների շնորհիվ գրեթե վստահ ենք, կարելի է ասել՝ 90 տոկոս հավանականությամբ, այն նախագիծը, որի դեմ բողոքում էին, կփոփոխվի, եւ գործարարները չեն տուժի։ Սա ենթադրում է, որ նախագծում փոփոխություն կկատարվի»։
Նրա խոսքով, եթե այդ փոփոխությունը չկատարվի նախագծում, իրենք մտադիր են դրա հետ կապված շատ լուրջ միջամտություն կատարել։ «Կարող է եւ դեմ քվեարկենք, եթե փոփոխություն չլինի»,- ասաց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին