Շատ կարևոր է խթանել փոքր բիզնեսը. Աբրահամ Շիֆեր
Կանադական “Global response” ընկերության նախագահ
Աբրահամ Շիֆերի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Դեմոգրաֆիա. առկա իրավիճակ, զարգացման հեռանկարներ, լուծումներ» հադիպում-քննարկման ժամանակ
Ես շատ զգացված եմ, որ այստեղ եմ: Ես իրապես հպարտ եմ հայ լինելուս համար և դրանով հիանում էի նույնիսկ մինչև իմ այցելությունը այս հիանալի երկիրը: Թղթի կտորը չի որոշի, թե ով եմ ես, բայց ես հպարտ կլինեի, եթե ունենայի: Եվ ճանապարհորդելով աշխարհով մեկ՝ ես նույն հպարտությունն եմ զգում: Ամբողջ աշխարհը հիմա պետք է տոնի, թե ինչպես խաղաղությամբ հեղափոխություն կատարվեց: Եվ ես առիթ եմ ունեցել նոր կառավարության հետ որոշ հանդիպումներ ունենալու: Մեծ սար ունեն բարձրանալու, զարգացման մեջ կան սկզբունքներ, որոնց պետք է հետևեն: Մեզանից նրանք, ովքեր ունեն երեխաներ, հասկանում են, որ զարգացումը մի պրոցես է, որը աշխատանք է տանում: Երբ մի քանի երեխա ես ունենում, մի ընդհանուր օրենք ես սահմանում բոլորի համար, բայց երբ սկսում են մեծանալ, ամեն մեկի համար առանձին օրենք ես սահմանում: Դա ընդհանուր կոմպլեքս է՝ ընտանեկան մակարդակի վրա ասված: Եվ կարող եմ ասել, որ սա մեր թագավորությունն է, և երեխաներն ասում են՝ ինչու՞ հարևան երկրները դա կարող են անել, մենք չենք կարող: Մեր օրենքները շատ հաճախ կարող են լինել ուրիշ, քան ուրիշներինը: Հասարակություն զարգացնելը կոմպլեքս աշխատանք է: Փրկարարական ծառայության մեջ ես աշխատում եմ շատ բժիշկների հետ և բժիշկները ասում են՝ գիտե՞ս ինչ, խնդիր կա սրտի մեջ, խնդիր կա թոքի մեջ կամ մեկ ուրիշ տեղ, և ես պետք է շատ ուշադիր լինեմ: Այս երեկո ես լսեցի մեծ մարտահրավերներ արտագաղթի մասին, ներգաղթի մասին, ծնելիության և մահացության մասին, արժեհամակարգի մասին, ազգային ինքնության մասին: Ես կարող եմ տարբեր լուծումներ առաջարկել, բայց ինձ թվում է՝ պետք չէ նոր հեծանիվ հորինել, որովհետև երկրներ կան, որոնք արդեն այդ լուծումները գիտեն: Շատ հետաքրքիր կլիներ կատարել ուսումնասիրություն զարգացող երկրներում, տեսնել, թե ինչու է այդ երկրներում ծնելիության մակարդակը նվազում: Ծնելիության մակարդակի նվազումը հատկապես նկատելի է 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո, երբ մարդկանց եկամուտները կրկնապատկվեցին, և կան ոչ զարգացած երկրներ, որտեղ եկամուտը ցածր է, բայց ծնելիության մակարդակը բարձր է: Եթե ես ձեր տեղը լինեի, ես կդասակարգեի խնդիրներն ըստ առաջնահերթությունների և կդնեի սկզբում այն խնդիրները, որոնք հրատապ լուծումներ են պահանջում: Եվ յուրաքանչյուր գերակա խնդրի շուրջ կկանչեի փորձագիտական քննարկում անցկացնելու, որպեսզի կարողանային կառուցողական խորհուրդ տալ, թե ինչպես կարելի է այդ խնդիրը լուծել: Ամենակարևորը զբաղվածության խնդիրն է, պետք է անպայման երիտասարդներին ապահովել զբաղվածությամբ: Շատ կարևոր է խթանել փոքր բիզնեսը: Ներկայիս կառավարությանն էլ է դեռևս ժամանակ պետք, միգուցե իրենք երկրորդ փուլում կարողանան խնդիրների լուծումներ առաջարկել:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին