Սպորտի, երիտասարդության, մշակույթի, կրթության նախարարը Նապալոենին հավասար մեկը պետք է լինի
Նախ պետք է սահմանել, թե ինչ ասել է կառավարման համակարգի արդյունավետություն։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ խոսելով նախարարությունների կրճատման մասին։
«Արդյունավետությունը կախված չէ նրանից, դու քանի նախարարություն ունես՝ 17 թե 12 նախարարություն։ Կրճատումների համար կառավարության ներկայացրած հիմնավորումից առաջին տպավորությունը, որ ես ստացել եմ, այն է, որ ավելի հեշտ է աշխատել 12 նախարարի հետ, քան 17 նախարարի։ Արդյունավետության բարձրացման այլ հիմնավորում ես չեմ տեսել»,–նշեց նա։
Գյուղատնտեսության նախկին նախարարը վստահ է՝ կրճատումից առաջ նախարարությունների գործառույթները պետք է հստակեցվեն. «Եթե մենք ուզում ենք բարձրացնել արդյունավետությունը, պետք է նախ հասկանալ արդյունավետության մակարդակը եւ թե մեր ձեռնարկելիք քայլերի արդյունքում արդյունավետությունը որքան է բարձրանալու։ Գործառույթները պետք է հստակեցվեն, սակայն նախարարությունների կրճատման հիմնավորումում եւ հրապարակային ելույթներում նախարարությունների գործառույթների հստակեցման մասին խոսք չկա»։
Նա անդրադարձավ նաեւ տարբեր գերատեսչություններում արդյունք չստեղծող անձանց կրճատման խնդրին. «Շարիկ գլորողները պետք է հասկանան՝ ինչի են իրենք շարիկ գլորել, եթե այդպիսիք կան։ Գուցե, նրանք շարիկ են գլորում, որովհետեւ որեւէ գործառույթ չեն իրականցնում։ գուցե պրոցեսներն այնպիսին են, որ մարդիկ դուրս են մնացել։ Այս դեպքում հաստիքի կրճատման անհրաժեշտություն է առաջանում։ Հնարավոր է նաեւ, որ այդ մարդիկ չունեն համապատասխան հմտությունները եւ դրա համար են շարիկ գլորում։ Եթե այս հաստիքները կրճատենք, դրանից արդյունավետությունը չի բարձրանա, որովհետեւ այդ մարդիկ չեն անում, այն ինչ պետք է անեին։ Այդ հաստիքները կրճատելով գուցե փող կխնայենք, բայց արդյունքի չենք հասնի»։
Արթուր Խաչատրանը պնդեց՝ կա բիզնեսի օրենք՝ չես կարող կառավարել այն, ինչ չես կարող չափել. «Մեր կառավարությունը հեռու է փախչում չափելիությունից ու թվերից»։
Նա շեշտեց՝ պետությունը պատասխանատու է բոլոր քաղաքացիների համար՝ անկախ նրանից՝ նա ում օգտին է քվերակել ընտրություններին։ «Հիմա ի՞նչ է լինելու այս 10 հազար հոգու ճակատագիրը, նրանք ի՞նչ են անելու։ Իրենց նպաստենք վճարելու, նրանց համար վերապատրաստման դասընթացներ ենք անցկացնելո՞ւ, թե՞ տոմս են առնելու, ասեն՝ վեր կաց, գնա Չուկտոկա, մեզ մի խանգարի»,–հարցերց նա։
Արթուր Խաչատրանը հավեկլեց ՝ՀՅԴ–ն կրճատումներին՝այդ անորոշության շղարշին խիստ դեմ է. «Շեշտը չպետք է գործիքի վրա դրվի, պետք է նպատակի վրա դնենք, նպատակը չենք տեսնում: Մի մարդ, որ պետք է գլխավորի սպորտը, երիտասարդությունը, մշակույթը, կրթությունը պետք է առնվազն Նապալոենին հավասար մեկը լինի»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին