Մինչև 1000 աջ ղեկով մեքենայի ներմուծման վերաբերյալ օրինագծին դրական եզրակացություն տրվեց
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Հիմնական զեկուցողն է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ով ներկայացրեց, որ օրենքի ընդունման դեպքում հնարավորություն կտրվի մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցները, այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև մայիսի մեկը: «Նոր գնված մեքենաներին դա չի վերաբերում»,-շեշտեց նախարարը: Նա տեղեկացրեց, որ խոսքը վերաբերում է մինչև հազար ավտոմեքենայի:
Ինչ վերաբերում է պատգամավորներից մեկի բարձրացրած հարցին, ըստ որի՝ աջակողմյան ղեկով մեքենաներ բերվում են Վրաստան և այնտեղ ղեկը փոխվում և ներմուծում է Հայաստան, Հակոբ Արշակյանը նախ նկատեց, որ երբեմն նշվում է, որ այդ ղեկային համակարգի փոփոխությունն իր մեջ վտանգներ է պարունակում և ոչ սերտիֆիկացված վայրերում, ոչ լավ որակի է արվում:
«Առաջին հերթին կցանկանայի մեր քաղաքացիներին հորդորել, որ մեքենա գնելիս պարտադիր տանեն տեխզննման, և եթե պատշաճ որակի չէ, համապատասխան փոփոխություններ անեն: Մենք տեխզննության այս նոր արդիականացման պրոցեսում ներառել ենք հստակ խստացում ղեկային համակարգի և արգելակների առումով, և այդ օղակները խստագույնս ստուգվելու են: Եթե խնդիր լինի, արգելվելու է այդ մեքենաների շահագործումը»,-ասաց նա և նշեց, որ հաշվարկներ չկան, թե ինչ թվաքանակ է կազմում:
Ամեն դեպքում, նա խորհուրդ տվեց այդ բիզնես-մոդելով շարժվելուց զերծ մնալ, և այդ ուղղությամբ աշխատանքների անհրաժեշտություն ևս տեսնում է:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատեց, որ այս քայլով կառավարությունն ընդառաջ է գնում այն մարդկանց, որոնց մի մասը կոմունիկացիայի հետ կապված խնդիրներ ունի, մի մասը միտումնավոր մեքենաներ է ներմուծել և հետո ասել, որ չեն տեղեկացրել:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին