Bugatti-ն նորից մեքենա է արտադրել երեխաների համար
Bugatti ընկերությունը Baby II անվանմամբ մեքենա է արտադրել։ Նորույթը ինքնատիպ մեքենայի հաջորդ սերունդն է, որն Էտորե Բուգատին պատրաստել էր իր քառամյա տղայի՝ Ռոլանդի համար 1926 թվականին, տեղեկացնում է Motor-ը։
Խաղալիքը Bugatti Type 35 սպորտքարի պատճենն է, որն իսկական մեքենայի չափերի կեսն է։ Սկզբում մտածել էին, որ Bugatti Baby ընդամենը մեկ օրինակ կպատրաստվի Ռոլանդի համար։ Բայց Մոլսայմ այցելած հաճախորդներին փոքրիկ մեքենան այնքան դուր եկավ, որ որոշեցին սերիական արտադրություն սկսել։ Արդյունքում՝ 1927-1936 թվականներին հավաքվեց Bugatti Baby-ի 500 օրինակ։
Մանկական մեքենայի արդի տեսակը հագեցած է էլեկտրաշարժիչով, հանովի իոնային մարտկոցով եւ ռեկուպերացիայի համակարգով։
Մեքենան աշխատանքի երեք ռեժիմ ունի։ «Մանկականում» հզորությունը սահմանափակված է մինչեւ 1,36, իսկ առավելագույն արագությունը ժամում 20 կիլոմետր է։ «Ավագ» ռեժիմում շարժիչն ունի 5,5 հզորություն, իսկ առավելագույն արագությունը ժամում 45 կիլոմետր է։ «Speed Key» օպցիոն բանալին թույլ է տալիս ստանալ 13,6 հզորություն եւ հանել արագության սահմանափակումը։
Ինչպես եւ բնօրինակը, Bugatti Baby II-ն կհավաքեն 500 օրինակից։ Յուրաքանչյուրի արժեքն է 30 հազար եվրո։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին