Ապատուրայ. ՆԱՏՕ-ն նկատի է առել Հայաստանի որոշումը Սիրիայում առաքելության մասին
ՆԱՏՕ-ն նկատի է առել Հայաստանի որոշումը՝ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու մասին։ Այս մասին ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երեւանում ընթացող կոնֆերանսում։
Կոնֆերանսը տեղի է ունենում Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, այն կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։
Ջեյմս Ապատուրայը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում Սիրիայում գործողություններին։ «Այնուամենայնիվ, երեկ (Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ) նույնպես քննարկել են այս հարցը։ Ինձ պարզաբանեցին, թե ինչու է դա արվում, ներկայացրին քաղաքական եւ մարդասիրական սկզբունքներ։ Վերադառնալով՝ ես կներկայացնեմ հայկական իշխանությունների տեսակետը եւ կանեմ այնպես, որպեսզի այդ տեսակետը ներկայացվի բոլոր դաշնակիցներին»,- տեղեկացրել է Ջեյմս Ապատուրայը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին