Շարժական գույք չկա. ի՞նչ է հայտարարագրել նորանշանակ փոխնախարարը
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նորանշանակ տեղակալ Ժաննա Անդրեասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ժ. ԱՆդրեասյանը հայտարարագրել է բնակարան: Ներկայացված են նաեւ տվյալներ՝ դրամական միջոցների եւ եկամտի մասին, իսկ շարժական գույք հայտարարագրված չէ:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը հայտարարագրել է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա 1 359 474 ՀՀ դրամ դրամական միջոց:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 613 977 ՀՀ դրամ:
Նշված եկամտից 259 320 ՀՀ դրամը, 193 996 ՀՀ դրամը, 113 356 ՀՀ դրամը եւ 2793 ՀՀ դրամը գոյացել է չորս տարբեր աշխատավարձերից: Եկամուտների հանրագումարի նշված թվից 44 512 այլ եկամուտներ են: Ժ. Անդրեասյանը պաշտոնը ստանձնել է փետրվարի 15-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին