Իտալիայի փոխվարչապետը La Scala-ին կոչ է արել մերժել Սաուդյան Արաբիայի առաջարկը
Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Միլանի օպերային La Scala թատրոնին կոչ է արել մերժել դրամական միջոցներ ներդնելու Սաուդյան Արաբիայի առաջարկը։
Reuters-ը հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարարությունը 15 մլն եվրոյի հնգամյա համագործակցության պայմանագիր է առաջարկել La Scala-ին։
Այդ առաջարկությունը աղմուկ է բարձրացրել իրավապահ խմբավորումների եւ որոշ քաղաքական գործիչների շրջանում, որոնք պնդում են, որ Իտալիայի ամենահարգարժան մշակութային հաստատություններից մեկը պետք է հրաժարվի բազմիցս իրավունքների խախտման մեջ մեղադրված պահպանողական մուսուլմանական թագավորություն Սաուդյան Արաբիայի փողերից։
Սալվինին ասել է, թե չի ուզում, որ այդ գործընկերությունը տեղի ունենա, ապա հավելել է․ «Եթե շվեյցարացիները ցանկանան La Scala-ում ներդրում կատարել, խնդիր չի լինի»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին