Պետդեպում չեն բացառում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդների երրորդ հանդիպումը
Պետդեպում չեն բացառում Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների երրորդ հանդիպումը։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարի սպառազինությունների եւ միջազգային անվտանգության վերահսկման հարցերով տեղակալ Անդրեա Թոմփսոնը՝ հայտնում է Reuters-ը։
«Պետքարտուղարը եւ նախագահը բաց են երկխոսության համար։ Որոշակի ամսաթիվ գրաֆիկում չկա, սակայն մեր թիմերը շարունակում են աշխատել դրա շուրջ»,- ասել է նա, երբ հարցրել են, թե կլինի արդյոք Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի երրորդ գագաթաժողովը։
Նախօրեին ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, թե նախագահը պատրաստ է Կիմ Չեն Ընի հետ երրորդ հանդիպմանը, սակայն դրա համար կարող է շատ ժամանակ պահանջվել։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին