Ադրբեջանը սպառազինության 51%-ը գնում է Ռուսաստանից, 43%-ը՝ Իսրայելից, 2,8%-ը՝ Թուրքիայից
Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է աշխարհում սպառազինության առքուվաճառքի վերաբերյալ նոր զեկույցը, համաձայն որի՝ այս ոլորտում 2014-2018թթ. հիմնական մատակարարներն են եղել ԱՄՆ-ն ու Ռուսաստանը:
Մինչդեռ Ադրբեջանի մասով նշվում է, որ այն սպառազինություն ներկրող երկրների շարքում 23-րդն է: Բաքուն սպառազինության 51%-ը գնում է Ռուսաստանից, 43%-ը՝ Իսրայելից, 2,8%-ը՝ Թուրքիայից:
Իսրայելից գնումների ծավալով Ադրբեջանը երկրորդն է:
Ընդհանուր առմամբ, սպառազինության մատակարարման աճ է նկատվել Մերձավոր Արևելքում, մինչդեռ մյուս տարածաշրջաններում այդ ցուցանիշը նվազել է:
Ըստ զեկույցի՝ սպառազինության խոշորագույն ներկրողներն են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Իսրայելը, Քաթարն ու Իրաքը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին