Թանկ խաղալիք. ինչ արժե Քիմ Քարդաշյանի 1-ամյա դստեր պայուսակը
Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը երեխաներին կարծես մանուկ հասակից է սովորեցնում շքեղության։ Աստղի ավագ դուստրը՝ Նորթ Ուեսթը, 5 տարեկան հասականում կրում է ամենահայտնի ապրանքանիշերի հագուստը, իսկ վերջերս հայտնվել է ամսագրի շապիկին։ Թանկ իրերից զրկված չէ նաեւ 1-ամյա Չիկագոն։ Քիմը Stories բաժնում տեսանյութ է հրապարակել դստեր մասնակցությամբ, որում փոքրիկը Yeezy-ի՝ 370 դոլար արժողությամբ կոշիկներ է կրում եւ Hermès-ի՝ 16000 դոլար արժողությամբ պայուսակ։
Փոքրիկի կրած աքսեսուարների գինը պարզել է Քիմի ֆան էջը՝ kkwcloset, որում հաշվարկվում է նրա յուրաքանչյուր կերպարի արժեքը։
Սա առաջինը անգամը չէ, երբ Քիմ Քարդաշյանը ցուցադրում է այս ապրանքանիշի պայուսակները։ Նախորդ տարվա ավարտին նա լուսանկար էր հրապարակել հանդերձասենյակից, որում լուսանկարվել էր Hermès-ի պայուսակների հավաքածուի ֆոնին։ Ինչպես հարիր է իսկական հայուհուն, հավաքածուի հիմնական գույնը սեւն է։ Հետաքրքիր է, որ այս ապրանքանիշի պայուսակները կարելի է ձեռք բերել սկսած 9000 դոլարից առանց հարկերի, սակայն դրանց արժեքը կարող է հասնել վեցանիշ թվերի, եթե պատրաստվում է էկզոտիկ կենդանիների կաշվից կամ զարդարվում է թանկարժեք քարերով։



















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին