Երեւանյան ակումբում վեճն ավարտվել է ծեծկռտուքով. Ոստիկանությունում են նաեւ տնօրենն ու մատուցողուհին
Երեւանում, մարտի 9-ին, ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության ծառայողները Երվանդ Քոչարի փողոցի 4 հասցեում գործող «Նո Թայմ» ակումբից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 1 քաղաքացու եւ ներկայացրել մի քանի քաղաքացիների՝ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետ կապված:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է՝ բերման ենթարկվածն է Վրաստանի քաղաքացի, 24-ամյա Ստեփան Գ.-ն, իսկ ներկայացվածներն են 18-ամյա Աղասի Ա.-ն, 49-ամյա Իննա Զ.-ն, 25-ամյա Աննա Պ.-ն եւ Վանաձորի բնակիչ 27-ամյա Հասմիկ Հ.-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված ակումբում երաժիշտների հետ վիճաբանության ժամանակ Ստեփան Գ.-ն ու Աղասի Ա.-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել՝ տալով հայհոյանքներ, իսկ հետո կոտրել սպասքն ու խանգարել ակումբի բնականոն աշխատանքը։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնականի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, վերջիններս բաց են թողնվել։
Աղբյուրի տեղեկություններով՝ Աննա Պ,-ն նշված ակումբի տնօրենն է, իսկ Հասմիկ Հ.-ն նշված ակումբում աշխատում է որպես մատուցողուհի։


















































Դանակահարել են ավտոբուսի վարորդին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
«Ford Transit»-ը ընկել է կամրջից
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին