Հարավային Կորեայի նախագահ Չոն Դու Խվանը զրպարտության համար կանգնել է դատարանի առաջ
Հարավային Կորեայի նախագահ Չոն Դու Խվանը, որը երկիրը ղեկավարել է 1980-1988 թվականներին, երկուշաբթի զրպարտության մեղադրանքով կանգնել է դատարանի առաջ:
YTN հեռուստաալիքը հաղորդում է, որ 88-ամյա նախկին քաղաքական գործիչը, որը Ալցհեյմերի հիվանդությամբ է տառապում, ավելի վաղ անտեսել էր իրեն ուղարկված ծանուցագրերը եւ որոշել էր Քվանջու քաղաքի դատարան ներկայանալ միայն այն բանից հետո, երբ նրան արդեն սպառնում էր հարկադիր բերման ենթարկումը, գրում է ՏԱՍՍ-ը:
Քննության համար առիթ են դարձել նախագահի մեմուարները, որտեղ նա անդրադարձել է 1980 թվականին Քվանջուում կատարված ողբերգական դեպքերին, երբ այնտեղ դաժանաբար ճնշվել էր ժողովրդավարական փոփոխություններ պահանջող քաղաքացիների ապստամբությունը:
Գրքում նախկին նախագահը այդ շարժման ակտիվիստներից մեկին, այժմ հանգուցյալ հոգեւորական Չո Չուլ Հյոնին մարդու դիմակ կրող հրեշ եւ անամոթ ստախոս էր անվանել այն հայտարարությունների համար, որ զինվորկանները ուղղաթիռներից գնդացիրներով կրակել են ցուցարարների վրա:
2017-ին մեմուարների հրապարակումից հետո հանգուցյալ հոգեւորականի եղբայրը նախագահին զրպարտության համար դատի էր տվել:
Մեղավոր ճանաչելու դեպքում նախկին նախագահին երկու տարվա ազատազրկում է սպառնում կամ մինչեւ 5 մլն վոն(4.4 հազար դոլար) տուգանք:
Անցյալ տարի ապստամբության ճնշման հարցով հատուկ կառավարական հանձնաժողովը եկել էր այն եզրակցության, որ զինվորականններն այնուամենայնիվ ուղղաթիռից կրակել են ցուցարանների վրա:
Այդ մասին են վկայում արխիվում գտնված բանակի հրամանատարության հրամանները, ինչպես նաեւ Վաշինգտոնում ԱՄՆ-ի դեսպանատան գաղտնազերծված հեռագրերը:
Չեն Դու Խվանը Հարավային Կորեայում իշխանության էր եկել 1979 թվականին հեղաշրջման հետեւանքով եւ ավտորիտար կերպով երկիրը կառավարել մինչեւ 1988 թվականը:
1996 թ.-ին կաշառակերության եւ պետական դավաճանության համար նա դատապարտվել էր մահապատժի: Այնուհետեւ Գերագույն դատարանը դատավճիռը փոխարինել էր ցմահ բանտարկությամբ, բայց մեկ տարի անց նախագահի հրամանագրով նրան ներում էր շնորհվել:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին